Զելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներով Հայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4% Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածը Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք Ռուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասին Խանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնում Կալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղել Կռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում 

Առողջապահական համակարգի զավթումը և մենաշնորհացումը

Քաղաքական

«Այսուհետ մենաշնորհ չի լինելու»,-պնդում էր Նիկոլ Փաշինյանը։

Հավանաբար այս հայտարարությունը չի լսել կամ չի հասկացել այն ժամանակ դեռևս «չքայլող» Արսեն Թորոսյանը։

Չարորակ նորագոյացությունների մասին հրապարակածս հոդվածը բավականին լայն արձագանք ստացավ։ Եղան և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ։ Բացասական արձագանքները հիմնականում արծվի, խաչի կամ տարեց տիկնոջ նկարներով ֆեյք էջեր էին։ «Ֆեյք» համայնք, ձեր խարտոցները պինդ պահեք, որ Թորոսյանի ձախողումից հետո սրեք ձեր ատամներն ու սկսեք ձեր հարձակումները։ Այդ ժամանակ ես կլինեմ այն եզակի մարդկանցից, ով կպաշտպանի Թորոսյանին ձեզանից։ Քանզի իրականում ես չեմ ցանկանում առողջապահական համակարգի ձախողում, դեպի ուր քայլում է հիմա նախարարությունը։

Իսկ հիմա ես պարտավոր եմ իմ հայրենակիցներին ասել ճշմարտությունը, որպեսզի տեղի չունենան անդառնալի իրադարձություններ։

Եվ այսպես …

Անդրադառնանք Թորոսյանի կողմից գովազդվող իշեմիկ ինսուլտի (կաթված) անվճար բուժման ծրագրին։

Նշեմ, որ ծրագիրը կազմվել է մարդկանց կողմից, ովքեր սրտացավ են և այս ոլորտում ունեն տարիների փորձ։ Իշեմիկ ինսուլտների բուժման ազգային ծրագիր ներկայացվել էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն այն չէր ընդունվել մի շարք պատճառներով։

Ծրագիրը հույժ կարևոր է և շատ լավ է, որ հիմա այն կյանքի է կոչվել։

Բոլորիդ տեղեկացնեմ, որ գոյություն ունի կաթվածի (ինսուլտ) երկու տեսակ – հեմոռագիկ (երբ տեղի է ունենում արյունազեղում և գլխուղեղում առաջանում է արյան կույտ) և իշեմիկ (երբ խցանվում է գլխուղեղի անոթներից մեկը)։ Հեմոռագիկ ինսուլտի դեպքում անհրաժեշտ է լինում դեղորայքային բուժում կամ վիրահատություն` կախված արյունակույտի ծավալից։

Իշեմիկ ինսուլտը նույնպես ունի դեղորայքային և վիրահատական բուժում, որը բացարձակապես տարբերվում է արյունազեղման բուժումից։

Իրական կյանքում, առանց գլխուղեղի Կոմպյուտերայի տոմոգրաֆիայի, հնարավոր չէ 100%-ով որոշել, թե ինսուլտի որ տեսակն է տվյալ հիվանդի մոտ։

Առաջինը հիվանդին հանդիպող շտապօգնության բժիշկը, առանց հստակ իմանալու, թե ինսուլտի որ տեսակն է անձի մոտ, նրան շտապ տեղափոխում է հիվանդանոց, որտեղ հետազոտությունները պարզում են ինսուլտի տեսակը։

Հիշեցնեմ, որ «Թորոսյան ինսուլտը» իշեմիկ տեսակի է։

Շատ հազվադեպ է պատահում, որ հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց նյարդաբանական նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո։ Շատ հաճախ մեր քաղաքացիները սկսում են ճնշում չափել, հարևան կանչել, ծանոթ բժշկի զանգել, սուրճի բաժակ նայել… Ի վերջո, երբ շտապօգնությունը ժամանում է հիվանդի մոտ և նրան տեղափոխում հիվանդանոց, միջինում անցնում է շուրջ 2 ժամ։

Իշեմիկ ինսուլտի դեպքում, նյարդաբանական նշանների առաջացման պահից սկսած, միայն 4,5 ժամվա ընթացքում կատարելով հատուկ դեղամիջոց, որը կոչվում է Ալտեպլազա, հնարավոր է լինում բացել թրոմբով խցանված զարկերակը։

Նշեմ, որ եղանակը նոր չէ Հայաստանում, այն կիրառել ենք և՛ ես, և՛ իմ բազմաթիվ գործընկերներ, ու փրկվել են բազմաթիվ կյանքեր։

Խնդիրը եղել է միայն դեղամիջոցի ձեռքբերման մեջ. անհրաժեշտ երկու սրվակներից յուրաքանչյուրի գինը շուրջ 750 $ է։

Ալտեպլազա կարելի է կատարել բոլոր այն կլինիկաներում, որտեղ ձևավորված է այսպես կոչված Stroke team (ինսուլտի թիմ)։

https://www.beckershospitalreview.com/hospital-key-specialties/5-key-roles-in-a-hospital-stroke-team.html

Այս թիմը կազմված է շտապօգնության, ընդունարանի, վերակենդանացման, ախտորոշման (ԿՏ, ՄՌՏ), նյարդաբանական և ներյովիրաբուժական բաժանմունքների մասնագետներից։ Հետևաբար, այն հիվանդանոցները, որտեղ առկա են բոլոր այս բաժանմունքները և հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ, կարող էին ընդգրկվել Իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրում։

Այդպիսի 8 հիվանդանոց գոյություն ունի Երևանում, 1-ը` Գյումրիում, 1-ը` Ստեփանակերտում:

Հարց է ծագում, թե ինչու է ընտրվել միայն երկու հիվանդանոց - «Հերացի» թիվ 1 ՀՀ և «Էրեբունի» ԲԿ։

Տեղեկացնեմ, որ միայն այդ երկու հիվանդանոցում է գործում գլխուղեղի ներանոթային վիրաբուժության բաժանմունք։ Այս բաժանմունքը տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի Ալտեպլազայի չօգնելու դեպքում, և եթե հետազոտություններով հայտնաբերվում է գլխուղեղի դեռևս կենսունակ տեղամաս, իրականացվի գլխուղեղի զարկերակը խցանող թրոմբի մեխանիկական հեռացում` թրոմբէկտոմիա։

Ըստ միջազգային տվյալների թրոմբէկտոմիա կատարվում է նյարդաբանական ախտանիշների սկզբից 24 ժամվա ընթացքում։

Այսինքն, եթե Ալտեպլազան արդյունավետ չի եղել, իսկ գլխուղեղի հատուկ հետազոտությունը ցույց է տալիս, որ թրոմբէկտոմիան կարող է ունենալ արդյունք, ապա դիմում են այդ վիրահատությանը։ Դրա համար, փաստորեն, ունենք ևս շուրջ 18 ժամ, և հիվանդին, արդեն հանգիստ պայմաններում կարելի է Հայաստանի և Արցախի ցանկացած կետից տեղափոխել վերոնշյալ ընտրված երկու կլինիկա։

Հիմա պատկերացրեք, որ քաղաքացին (ձեր մայրը, եղբայրը, պապը, բաջանաղի քենին) բնակվում է Գորիսում կամ Իջևանում։ Երևան տեղափոխելու, և նրա կյանքն ու առողջությունը փրկելու համար Դուք հաստատ չեք տեղավորվի 4,5 ժամվա ընթացքում։

Կամ պատկերացրեք, որ Դուք, Ձեր բարեկամը ստացել եք իշեմիկ ինսուլտ Նոր Նորքի հիվանդանոցի կողքի շենքում։ Ձեզ փոխանակ տեղափոխեն այդ հիվանդանոց, ներքաղաքային խցանումներով, հարայ-հուրույով վազեցնում են միայն հրահանգված երկու կլինիկաներից մեկը։

 ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՔ ԿՈՐՑՆՈՒՄ։

Իսկ սա այն դեպքերից է, երբ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՅԱՆՔ Է։

Այս հարցը ունի մեկ այլ կողմ էլ։

Եթե քաղաքացուն տեղափոխում են նշված երկու հիվանդանոցներից մեկը, և հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա մոտ ոչ թե իշեմիկ, այլ հեմոռագիկ ինսուլտ է, այդ քաղաքացին չի մտնում Թորոսյանի գովազդած ծրագրի մեջ և չի ազատվում համավճարից։ Դեռ ավելին, նա զբաղեցնում է մահճակալ կամ նրան, այդպիսի ծանր վիճակում, տեղափոխում են այլ հիվանդանոց, օրինակ` վիրահատության։

Իհարկե, հիվանդին տեղափոխելու պարագայում բուժանձնակազմն ընկնում է բացատրությունների ու կռվի մեջ հիվանդատերերի հետ։ Վերջիններս սպառնում են հաշվեհարդար տեսնել բժշկի հետ կամ զանգահարել ԱՆ թեժ գիծ – մի տեղ, որի հրահանգները կատարում են բժիշկները։

Եթե հիվանդը չի տեղափոխվում, ապա մի քանի այդպիսի հիվանդի ընդունման պարագայում սպառվում են մահճակալները, որոնք, հավատացեք, անսահմանափակ չեն։

Ստացվում է, որ իշեմիկ կաթվածով հիվանդին կարող է տեղափոխեն հիվանդանոց ու նրա համար մահճակալ այլևս չլինի։

Ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը աջաբսանդալ շատ է սիրում, որ այսպիսի խառը, չմտածված, չհաշվարկված ու անգրագետ հրամաններ է արձակել։

Բացի այդ, այստեղ կա հանցավոր տարր. Արսեն Թորոսյանը հիվանդներին վերաբաշխելու, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, տուժած քաղաքացիների օգնությունը չուշացնելու փոխարեն մտածված իրականացնում է Առողջապահության համակարգի մոնոպոլիզացիա (մենաշնորհացում)։

Ալտեպլազայի ներարկումը նույնպես ունի հակացուցումներ և բարդություններ։ Բարդություններ են հնարավոր նաև ներանոթային թրոմբէկտոմիայի պարագայում։ Սակայն, դրանց կանդրադառնամ հաջորդ հրապարակման մեջ։

Եղեք տեղեկացված, կուրորեն մի հետևեք Ձեզ հրամցված «նորարարություններին»։ Անվճար պանիր լինում է միայն թակարդում։

 Բժիշկ-նյարդավիրաբույժ՝

Մարինա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերիցՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հրադադարից ի վեր սպանել է 1200 պաղեստինցուՁեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելուՁևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակըԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. ՋուլհակյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ Ռուսական պատժամիջոցների 2-րդ ալիքըԱվստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել․ ինչ է ասել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը
Ամենադիտված