Եվրոպական խաղերին հրաձգությունից Հայաստանը կներկայացնի Ալլա Պողոսյանը
Սպորտ
Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանից հրաձգության մրցաշարի մասնակցի առաջին անունը հայտնի է:
Կանանց պայքարում օդամղիչ հրացան ձևում Հայաստանի ներկայացուցիչը կլինի Ալլա Պողոսյանը: Տղա մարզիկի անունը հայտնի կլինի Եվրոպայի առաջնությունից հետո:
Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` հունիսի 21-30-ը: Խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ 50 երկրից: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Մինսկի օլիմպիական մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան