Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար 

«Վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»․ անհատ ձեռներեցները բողոքում են, ոստիկանությունը՝ պարզաբանում

Հասարակություն

Անձնագրային բաժինների կողքին գործող պատճենահանում, լուսանկարահանում, թարգմանություն իրականացնող կետերի անհատ ձեռներեցները բողոքում են՝ հայտնվել է մեկն, ով փորձում է «խփել իրենց գործին»։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ոստիկանության որոշ անձնագրային ծառայություններում նույնպիսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերության գործունեության կապակցությամբ: ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում անհատ ձեռներեց Հայկանուշ Նազարյանը պատմեց, որ խնդրի առաջ են կանգնել։

«Չգիտեմ՝ ումն է այդ բիզնեսը, որի պատճառով 100-ավոր ձեռներեցների ընտանիքների հացին են կպնում։ Մենք պահանջում ենք, որ իրենց դուրս հանեն և իրենք չզբաղվեն դրանով։ Իմ ու մյուսների անունից կարող եմ ասել, որ սա մեր ապրուստի միջոցն է։ Ո՞նց կարող է մեկ հոգի ուտել, 100-ավոր ընտանիքներ՝ մնան դրսում։ Տունս դրել եմ գրավ, նոր տեխնիկա եմ գնել, ու հայտնվում է մեկը, որը նույն բանն անհամեմատ ավելի էժան գնով իրականացնում է անձնագրային բաժինների ներսում։ Ոչ տեղի փող են տալու, ոչ հարկայինին են վճարելու, ոչ ՀԴՄ են տալու, բնականաբար, պետք է էժան գին դնեն։ Սա արդար մրցակցություն չէ։ Թեկուզ թող ասեն՝ 5 տարի ժամանակ ունեք, ամեն ինչ մաքրեք ու էլ մի զբաղվեք, բայց ոչ էս ձևով»,- մտահոգություն հայտնեց անհատ ձեռներեցը։ 

Նա նշեց՝ այդ մասին տեղեկացել են 10-15 օր առաջ, որից հետո դիմել են տարբեր մարմինների․ «Վարչապետին նամակ գրեցինք, բայց անպատասխան մնաց, որևէ արձագանք չեղավ։ Ես նույնիսկ փորձել եմ խոսել պարոն Բիչախչյանի հետ։ Ցանկանում եմ հանդիպել նաև պարոն Օսիպյանին»,- ասաց նա։ 

Հայկանուշ Նազարյանի խոսքով՝ անձնագրային բաժինների պետերն էլ ոչինչ չեն ասում․ «Ասում են՝ «մենք ի՞նչ կապ ունենք, վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»։ Եթե վերևներից է արվում՝ արդյոք ճի՞շտ է՝ մեկը ուտի, մյուսներս չուտենք, ինչ է թե՝ ինչ-որ մեկը որոշել է այդ բիզնեսն առնել»,- նշեց նա։ 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ դեռևս 2017թ ՀՀ ոստիկանություն է դիմել «Հուռնետ» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումներ, որոնք էապես կբարելավեն և կբարձրացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, և քաղաքացին ստիպված չի լինի նմանատիպ ծառայությունների համար դուրս գալ շենքից ու մոտակայքում փնտրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններ․ 

«ՀՀ ոստիկանությանն այդ առաջարկը հետաքրքրել է, ընդունելի է համարվել, և «Հուռնետ» ընկերության հետ կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: «Հուռնետ» ընկերությունը փորձնական շահագործման պայմանով ոստիկանության ԱՎ վարչության որոշ ստորաբաժանումներում տեղադրել է այդ սարքավորումները՝ հետագա արդյունքի ուսումնասիրման, արդյունավետության և վերջնական որոշման ընդունման նպատակով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով, առանց շենքից դուրս գալու քաղաքացիները ստանում են այդ ծառայությունները: Նշենք նաև, որ վերջնական պայմանագրի կնքումից հետո պետբյուջե կվճարվեն տարածքի վարձակալության համապատասխան գումարներ: Ներկայումս սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են, մինչ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության 21.02.2001թ. թիվ 125 որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը կուղարկվեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ իրականացված աճուրդի արդյունքում հաղթող մասնակցի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- տեղեկացրին ոստիկանությունից:

 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել
Ամենադիտված