Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար 

ՎՏԲ բանկը 3 սենյականոց բնակարանը վաճառել է 490 000 դրամով․ պարզաբանում բանկից

Հասարակություն

ՎՏԲ բանկը բնակչի 3 սենյականոց բնակարանը վաճառել է 490 000 դրամով։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կապանի Հալիձոր թաղամասի13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը: Վերջինս պատմեց, որ հայտնվել է անելանելի վիճակում. 3 երեխաների ու հիվանդ մոր հետ մնալու է դրսում։

«Առանց մեր իմացության՝ մայրս տունը գրավ է դրել 700 հազար դրամի դիմաց ու վարկ վերցրել ՎՏԲ բանկից։ Բայց քանի որ չի կարողացել վճարել, ՎՏԲ-ն դատարան է տվել, տունը գնահատվել է 6 մլն դրամ, որից հետո բանկը աճուրդի է դրել, գինը իջել է մինչև 490 հազար դրամ ու 3 սենյականոց բնակարանս վաճառվել է։ Ո՞վ ա տեսել՝ ջրի գնով վաճառեն»,- ասաց բնակիչը:

Նա պատմեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է իմացել, որ տունն այլևս իրեն չի պատկանում․ «Հոսանքի վճարումները կատարելու համար էլեկտրիկն ասեց՝ տան փաստաթղթերը բեր, որ հոսանքը փոխեմ։ Տանը փնտրեցի, չգտա դակումենտները, գնացի կադաստր, թուղթ տվեցի, թե՝ տան սեփականատերը դու չես, այլ՝ Դավիթ Արզումանյանը»,- ասաց Էրիկ Սողոմոնյանը: 

Վերջինս նշեց, որ բազմիցս դիմել են տունը գնողին, որ վերադարձնի, բայց ապարդյուն․ «Մեկը կա՝ պատրաստ է վճարել 490 000-ը մենակ թե մենք դրսում չհայտնվենք, բայց սեփականատերը չի համաձայնվում, ասում է՝ 6000 դոլարից պակաս չի ծախում: Ես էլ ի վիճակի չեմ էդքան վճարեմ։ Մայրս 3 անգամ ինսուլտ է տարել, ծանր վիճակում է: Տղես բանակ պիտի գնա, չգիտեմ էլ, թե ինչ հասցեի տակ են տանելու բանակ։ Կինս մահացել է, երեխաներս իմ հույսին են, հիմա ես ո՞ւր գնամ: Ես լսեմ եմ՝ տունը գնողը պատրաստվում ա գնա Հայաստանից, հեսա տունս կվաճառի, կգնա, բա ես ո՞ւր գնամ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մինչև վարչապետի մոտ էլ գնալու է՝ միայն թե տունը նորից իրենը լինի։

ԼՈւՐԵՐ․com—ը պարզաբանում ստացավ նաև ՎՏԲ բանկից, որտեղից տեղեկացրին, որ 2014 թ-ին Թամարա Աղաթելյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վերցրել է 770.000 ՀՀ դրամի վարկ՝ առանց գրավի․ «Վարկառուն չի կատարել Բանկի հանդեպ իր վարկային պարտավորություններն առաջին իսկ օրվանից, ինչի արդյունքում Բանկը 2015թ.-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր շահերը պաշտպանելու նպատակով հայց է ներկայացրել դատարան: Բանկը Թ. Աղաթելյանի հետ բանակցություններ է վարել հաշտության պայմանագիր կնքելու նպատակով, սակայն այն հաճախորդի կողմից այդպես էլ չի կնքվել: 2016 թ-ին դատարանի վճռի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստացված կատարողական թերթն ուղարկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ապահովման ծառայություն: Գումարի հետագա բռնագանձումը (այդ թվում` արգելադրված գույքերը աճուրդի դնելը և աճուրդով գույքի գինը իջեցնելը և վերջնական վաճառքը) իրականացվում են Հարկադիր կատարման ապահովման ծառայության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- փոխանցեցեին ՎՏԲ-ից՝ ընդգծելով, որ այդ գործընթացների իրականացմանը բանկը որևէ մասնակցություն չունի։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկել
Ամենադիտված