Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Թախթիի գավաթի խաղարկությանը
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Թախթիի գավաթի խաղարկությանը:
Թիմի կազմում մեդալների համար կպայքարեն` Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 5-ին:
Ընտրանին Երևանի կվերադառնա փետրվարի 10-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում