ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի խիզախ քայլերի մասին Մերկելի հայտարարությանը
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած խիզախ քայլերի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը: Մնացականյանն այս հարցին անդրադարձել է փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է: Խոսել խաղաղության մասին, չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը։ Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, խիզախություն է։ Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարությամբ հանդես գա նաև մյուս կողմը»,- ասաց Մնացականյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում