Քաղաքացին սպառնում էր կամրջից ցած նետվել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով՝ ինքնասպան լինել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը պարզում է այդ տղամարդու ինքնությունն ու դրդապատճառը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)