Երևանի կոնյակի գործարանի մոտակայքում մոտ 15 կիլոգրամանոց քարեր են թափվել ճանապարհի վրա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտում են երթևեկությունը. առկա է այլ քարերի թափվելու վտանգ:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը երթևեկելի գոտուց և սահմանազատել տարածքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում