Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները կմիացվեն. ԱԳՆ խոսնակ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, որոնք ուղղված են լինելու Հայաստանի դիվանագիտական ներկայացվածության աշխարհագրության ընդլայնմանը։ Պարզապես կխնդրեի, որ այս հարցում ուղղակի ուրիշ շահարկումներ չլինեն, որովհետև դրանք պարզապես չկան»,-ասաց Նաղդալյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում