Հուսով եմ, որ այլևս վնասվածքներ չեն լինի ու կշարունակեմ խաղալ. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք Լոնդոնի «Արսենալ»-ի Մ 23 տարեկանների թիմի կազմում մասնակցել է «Վեստ Հեմ»-ի դեմ խաղին:
Ֆուտբոլիստը անդրադարձել է իր վնասվածքին և խաղին.
«Խաղացի Մ 23 տարեկանների թիմի կազմում, ինչի համար ուրախ եմ: Հուսով եմ, որ այլևս վնասվածքներ չեն լինի ու կշարունակեմ խաղալ:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատում էին ինձ հետ՝ բժշկական անձնակազմին, ֆիզպատրաստության մարզիչ և թիմակիցներ:Վերջիններս ինջ աջակցում էինամեն օր: Հուսով եմ, որ այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա ու թիմը կպատրաստվի հաջորդ խաղերին:
Ցավոք, չկարողացանք ավարտել հանդիպումը: Խաղը ընդհատվեց, բայց անցկացրինք հիանալի առաջին խաղակես: Խփեցինք 3 գոլ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)