Հետապնդում և անձնական թշնամանք. Զարուհի Մեջլումյանը հերքում է տարածված լուրերը
Քաղաքական
Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Զարուհի Մեջլումյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մեջլումյանը։
Նրա խոսքով՝ այն ինչ տեղի է ունենում հետապանդում է ու անձնական թշնամանք. «Սա մեր հանդեպ տեղի ունեցող հետապնդման մի մասն է, որը պայմանավորված է իմ և իմ ամուսնու կարգավիճակով: Արվում է այն անձի կողմից, ում հանդեպ հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Անգամ նախորդ իշխանությունների ժամանակ որևէ դեպք չի եղել, որ անձն այսպես հետապնդվի: Ես հետաքննություններ եմ կատարել և լուսաբանել եմ ծանր գործեր, բայց երբևէ նման հետապնդման չեմ ենթարկվել ինչպես հիմա: Սա անձնավորված թշնամանք է, մեր իրավունքների իրացման հանդեպ հակաիրավական գործողություններ են: Պարզե՛ք թշնամանքի ակունքը: Մենք ընդամենը փորձել ենք իրացնել սահմանադրությամբ մեզ վերապահված՝ ընտանիք կազմելու, սիրել-սիրվելու, արժանապատվության, կրթության, արդար դատաքննության իրավունքները: Նորմա՞լ է սրա համար այսպես հետապնդել մարդուն, որևէ ժողովրդավարական և իրավական երկրում սա կդիտվեր պախարակելի և պետական մարմինները կտային համապատասխան գնահատական»,- ասաց Մեջլումյանը։
Նա տեղեկացրեց՝ հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված 10 օր ունեցել է չվճարվող արձակուրդ, որից հետո անցել է նորմալ աշխատանքի։
Նշենք, որ Զարուհի Մեջլումյանը 23 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր ԵՆոքյանի կինն է: Օրերս հայտնի էր դարձել, որ Մհեր Ենոքյանի կողմից իշխանություններին ուղղված ներման խնդրագիրը բացասական պատասխանի է արժանացել:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)