Facebook Messenger-ից հնարավոր կլինի ջնջել հաղորդագրությունները երկկողմանի
ԱյլՀաճելի նորություն բոլոր ֆեյսբուքյան օգտատերերի համար։ Այսուհետ հնարավոր կլինի Facebook Messenger-ից ջնջել հաղորդագրությունները երկկողմանի։ Այս մասին հայտնում է Theverge.com-ը։
Նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին 10 րոպեի ընթացքում ջնջել սխալմամբ կամ սխալ մարդու ուղարկված հաղորդագրությունը: Հաղորդագրությունն ուղղարկելուց հետո երկու տարբերակ կհայտնվի. Հեռացնել բոլորի համար եւ հեռացնել ձեզ համար: Ընտրելով hեռացնել բոլորի համար, ձեր հաղորդագրությունը փոխարինվում է տեքստով, որ հաղորդագրությունը հեռացվել է ձեր կողմից:
Facebook-ը The Verge- ին պատմում է, որ նոր առանձնահատկությունը հասանելի կլինի այսօր iOS- ի եւ Android- ի համար՝ Messenger-ի վերջին թարմացում կատարածների համար:
![]()


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)