Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասին Շնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից Փաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ Խանդանյան Մինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվել Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. Գրիգորյան Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու «Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանց Եթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեք 

ՀՀ կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Ծրագրում նշվում է, որ Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա­հանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: 

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

  • Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը.
  • մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա­գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.
  • ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.
  • հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.
  • Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը.
  • քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը.
  • կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը.
  • աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով.
  • պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.
  • ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

 

 Կառավարության խնդիրներն են՝

 

  1. Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝
  • ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.
  • պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը.
  • գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը.
  • ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.
  • մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայ­ման­ների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.
  • արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը.
  • հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
  1. Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝
  • կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրո­նացումը և մեկտեղումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և դրա նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.
  • կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման և ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.
  • պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաև «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.
  • հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի հարկաբյուջետային կայունությունը. Կառավարությունը նպատակադրում է ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի և ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու և տնտեսական աճի լրացուցիչ հնարավորու­թյունները գեներացնելու նպատակով.
  • պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երևույթների բացառումը,
  • պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը.
  • չօգտագործվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև առևտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքերի և փայամաս­նակ­ցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը և հետագա արդյունավետ տնօրինումը.
  • մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.
  • պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը և ալգորիթ­մացումը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվություն­ների ընդունման ավտոմատացումը.
  • ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.
  • պետական հիմնարկների և կազմակերպությունների միջազգային ստանդարտ­ներով հաշվետվություններ ներկայացնելու և անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.
  • կարգավորման ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտե­սության և դրա առանձին ուղղությունների վրա.
  • անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի.
  • տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության և սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը. այս առումով չափազանց կարևոր է պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների միջև հավասարակշռության ապահովումը.  

- վերահսկողական նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողակա­նու­թյունն ու թափանցիկությունը. պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի և մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով չափազանց կարևոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաև բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:

  1. Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝
  • կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.
  • տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով.
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը.
  • առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.
  • սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.
  • ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը.
  • սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա­պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
  1. Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝
  • Հայաստանի Հանրա­պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա­ցումը, ճանապարհա­շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի և ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի ներդրումը.
  • վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգերի զարգացումը.
  • ջրային համակարգերի կառավարման արդիականացումը և ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.
  • գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷտնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերիցՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հրադադարից ի վեր սպանել է 1200 պաղեստինցուՁեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելուՁևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակըԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. ՋուլհակյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ Ռուսական պատժամիջոցների 2-րդ ալիքըԱվստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել․ ինչ է ասել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափըՈղբերգական դեպք Պռոշյանում․ վարորդի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, բժիշկներն արձանագրել են մահըԻրանը Հորմուզի օրինագիծը համարում է թշնամիների դեմ ճնշման լծակՄիրզոյանն ու Սիբիհան քննարկել են ՀՀ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերԲեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ին, 7 անձ հոսպիտալացվել է Դոլարն ու եվրոն թանկացել են. Տարադրամի փոխարժեքը այսօրԵվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է․ նա շնչում է CPAP սարքի օգնությամբ«Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել էԲայդենի որդին Նեթանյահուին անվանել է «չարի մարմնավորում»Թրամփ. Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է ականներից Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՔԲԿ-ի զինաթափման և լուծարման գործընթացի իրավական հիմքըՌԴ դեսպանատունն արձագանքել է գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» մասին հարցինՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվիԹրամփը հայտարարել է, որ փոխհատուցում պետք է վճարի Թեհրանը, ոչ թե Վաշինգտոնը Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմիցԱմենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունիԱնձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվիՄոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել
Ամենադիտված