«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Օսիպյանի կողմից կա և՛ անձնական քինախնդրություն, և՛ քաղաքական մոտեցում. Ալեք Ենիգոմշյան

Իրավունք

Այսօր «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։ Նախ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը առարկել է, որ  «Սասնա Ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի՝ նշելով, որ ընկերներ է կորցրել։ Այնուհետև, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ է ստեղծվել լարված իրավիճակ․ Եղիազարյանի ելույթի ժամանակ խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ընդհատել է նրան և երկրորդ անգամ նկատողություն ստանալուց հետո հեռացվել է դահլիճից, որից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը դռնփակ անցկացնելու որոշում է կայացրել:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր տեղի ունեցած դատական նիստի մասին խոսելով նկատեց, որ դատավորի որոշումը պետք է կայացված լիներ դեռևս երեկ, երբ լրացել էր նախագահի կողմից Համաներման մասին օրենքը ստորագրելուց հետո երեք ամիս․ «Երեք ամիսն իրականում երեկ ավարտվեց։ Այստեղ կա խախտում, որովհետև երեկ պետք է դատավորը հայատարարեր, որ երեք ամիսն ավարտվել է, բողոքարկում չի եղել, հետևաբար, օրենքը պետք է տարածված լիներ «Սասնա Ծռերի» վրա։ Խախտումից հետո, այսօր պարոն Օսիպյանը հրավիրվում է և տալիս է իր ցուցմունքը։ Անգամ եթե ասեն, որ երեք ամիսն այսօր է լրանում, այսօրվա դատական նիստի ավարտից հետո առաջիկա ժամերին դատավորը որոշումը պետք է հրապարակի։ Հակառակ դեպքում՝ ստիպված եմ այսպիսի լուրջ կասկածներ ունենալ, որ սա օրենքի խախտում է»,- ասաց Ենիգոմշյանը։

Ստեղծված իրավիճակում Ենիգոմշյանն այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված, որ դատավորը համաներման դրական որոշում կկայացնի․ «Դատավորի այսօրվա պահվածքից՝ և՛ Սմբատ Բարսեղյանին նիստերի դահլիճից դուրս հրավիրելուց, և՛ նիստերը դռնփակ հայտարարելուց՝ դրական ակնկալիքներ չունենք»։

Անդրադառնալով ոստիկանապետի կողմից հնչեցրած մտքերին՝ Ենիգոմշյանը նկատեց, որ  իրենց համար թեև անսպասելի չէ, սակայն այս ամենը նրանց ենթադրելու տեղիք է տալիս, որ Օսիպյանի կողմից կա և՛ անձնական քինախնդրություն, որը հիմնավորված չէ, և նաև քաղաքական մոտեցում՝ պահելու մեղադրանքները խմբի բոլոր անդամների վրա։ «Պարոն Օսիպյանի այսօրվա հայտարությունը, որտեղ նա ասում է, որ բողոքարկում է համաներման օրենքը, եթե հիմք ընդունի դատավորը, դա նշանակում է, որ համաներումը չի տարածվում ոչ միայն խմբի անդամների վրա, այլ «Սասնա Ծռերի»-ի գործին անհասկանալի կերպով միացված 2015 թվականի ապրիլի գործի վրա։ Պարոն Օսիպյանի այդ անսովոր և անհեթեթ հայտարարության հիման վրա՝ այդ գործը ևս չի կարճվելու։ Դա անհեթեթության գագաթնակետն է»,- ավելացրեց Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ Համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա Ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:   

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
Ամենադիտված