Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը 

Նոր Հայաստանի իրականությունը. գործարարի «օդերը փակում են»

Հասարակություն

Ըստ քաղաքապետ Հայկ Մարությանի վերջնական որոշման՝ սկսվել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը, որն իր մեջ ներառում է նաև Օպերայի հարակից տարածքում «քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ բիզնես ծավալած տնտեսվարողների» սրճարանները։ Քաղաքապետարանը պլանավորել է այս տարվա սկզբից կանաչապատել տարածքը՝ այն բետոնյա ծածկույթից ազատելուց հետո։

Ավելին՝ Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ծխելու դեմ պայքարի շրջանակներում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը: Այս կոնտեքստում բավականին հետաքրքիր պատկեր է ստացվել, ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Իսկանդարյանը, որին պատկանում է Օպերայի տարածքում գործող «Մոնտալ» սրճարանն ու քաղաքի մեկ այլ հատվածում գործող «Հուկա Բոսս» սրճարանը, որտեղ շատերը գնում են հենց նարգիլե վայելելու համար, այս պահին լուրջ խնդրի առաջ է կանգնած: Ստացվում է, որ տվյալ տնտեսվարողը Առողջապահության նախարարության նախագծով և քաղաքապետարանի որոշմամբ զրկվում է սեփական բիզնեսից: 

«Եթե քաղաքապետարանի որոշմամբ մեր հարևան սրճարանների մի մասն է քանդվում, ապա մեր սրճարանն ամբողջությամբ է քանդվում և մենք ոչ մի աթոռ չենք կարողանալու դնել ու աշխատել, թողնում են  26 քառակուսի տարածք, որը խոհանոցային մասն է և չկա սպասարկման տարածք: Մեր սրճարանը սովետական տարիներից է սարքվել ու Երևանի հին ու բարի «մառոժնիանոցն» է, ոչ զավթել ենք տարածքը, ոչ էլ անօրինական այլ ճանապարհներով ենք ձեռք բերել: Փաստացի մենք դառնում ենք զոհ, որովհետև մեր գլխին տեր չկա ու մեջք չունենք,  քանի որ Օպերայի տարածքից սրճարաններն, այնուամենայնիվ, չեն վերանում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ առաջարկով է հանդես եկել՝ սեփական միջոցների հաշվին  տարածքը կանաչապատելու համար, սակայն հստակ պատասխան չի ստացել: Իսկանդարյանը դեռևս չի որոշել, թե առաջիկայում ինչ քայլեր է ձեռնարկելու քաղաքապետարանի տվյալ որոշման մասով.«Ես դեռ սպասում եմ իրենց ասած հանդիպում-քննարկմանը, այսօր կրկին զանգահարել էին դրա համար, այդ հանդիպումից շատ բան պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է Իսկանդարյանի մյուս բիզնեսին՝ «Հուկա Բոսս»-ին, մեր զրուցակիցը նշեց. «Առողջապահության նախարարությունն ասում է, որ արգելելու է ու վերջ, բայց նա ով է որ արգելի, նա միայն նախագիծ ներկայացնող է: Նրանք ևս մեզ քննարկման են հրավիրել, որտեղից ևս մի շարք բաներ պարզ կլիներ: Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք նախարարությանը, սակայն նրանք որևէ զիջումների չեն ուզում գնալ: Մենք ո′չ քանդող ենք, ո′չ նարկաման ենք, ո′չ հանցագործ ենք, մենք բիզնես ենք ուզում անել, կա առաջարկ, կա պահանջարկ»:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով իր՝  թե′ Օպերայի սրճարանում և թե′ «Հուկա Բոսս»-ում մեծամասամբ զբոսաշրջիկներն են լինում, և նրա պնդմամբ Առողջապահության ու Երևանի քաղաքապետարանի որոշումների հետևանքով մեծ հարված է հասցվում տուրիզմին:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցից
Ամենադիտված