Դերասանուհի Սաթեն Ղազարյանի նոր ֆոտոշարքը՝ որդու հետ
«Դոմինո», «Թունավոր սեր» և մի շարք այլ հեռուստանախագծերից հայտնի դարձած դերասանուհի Սաթեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում որդու՝ Առնոյի հետ իր նոր ֆոտոշարքից մի լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․
«Վստահ եմ՝ մայրությունը կնոջ էվոլուցիայի պիկային փուլն է։ Մայրանալու բնազդին հաջորդում է մայրական բնազդը, ու ներսդ տակն ու վրա է լինում։ Ներսիդ կինը ճնշվում է. հա փոթորիկ է սրտումդ, հոգումդ, մարմնումդ։ Ու լավագույն ընկերդ ու բալասանդ դառնում է հենց ինքը՝ Փոքրիկդ։ Գուցե լինեմ ավելի անկեղծ, քան պետք է, փորձեք հասկանալ, մայրանալու բնազդը գալիս է իր ճիշտ ժամանակին՝ չնայելով ոչնչի։ 9 ամիս մտածում էի, թե որքան մարդ պիտի սիրի կյանքը, որ որոշի կյանք պարգևել մեկ այլ արարածի. արդյոք արժա՞ն եմ ես, արդյոք կայո՞ւն եմ ես էդքան, որ չընկրկեմ դժվարություններից ու կկարողանա՞մ ներդնել իմ սրտի տակ զարգացող պտղի մեջ իմ ողջ սերն ու քնքշանքը... Իր հոտով եկավ ու մաքրեց իմ մթնոլորտը, իր փոքրիկ մարմնով սովորեցրեց ինձ ապրել, զգալ, սիրել... Գիտեմ, որ մի օր կայուն տարիքում հասուն քո տեսակով կհասկանաս, կգրկես ինձ, ու էդժամ ես կլացեմ քո ուսին հենված ծնունդիդ ճիչով, Տղե՛ս»։
Հիշեցնենք, որ դերասանուհին որդուն լույս աշխարհ է բերել անցյալ տարի՝ նոյեմբերի 12-ին։
Դերասանուհին ամբողջական ֆոտոշարքը տրամադրել է ԼՈՒՐԵՐ․com-ին, որը ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ստյոպ Տիգրանյանն է։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել