«Փաստ». Գործը վստահվել է Պապիկյանի հորեղբոր որդուն
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»: Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաեւ կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, եւ նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում: Մեր աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր–ինչ ուշ, մինչ պարգեւավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում