Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Էստակադա կառուցելը սխալ է. քննադատություն Մարությանի ու Մեշչյանի նախաձեռնությանը

Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում Հայրենիք կինոթատրոնի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով, որը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորինս խուսափել խցանումներից։

ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասաց, որ Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոցի խաչմերուկում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար իր մշակած նախագիծը 4 անգամ քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդում, միաձայն ընդունվել է, սակայն, այդպես էլ մնացել է թղթի վրա․ «Հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը` ես առաջարկություն ներկայացրի, որ արվի ինքնակառավարվող համակարգ, անընդհատ երթևեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ: Եթե քաղաքապետարանը պետք է անդրադառնա հանգույցի կառուցման ծրագրին, մեկ անգամ էլ թող իմ նախագիծը դնեն քննարկման: Այնինչ, այսօր խոսում են վերգետնյա և ստորգետնյա անցումներով մի նախագծի մասին»,- նշեց Մուշեղյանը: 

Նրա խոսքով՝ խնդիրն այն չէ, որ դա իր նախագիծն է. «Սա տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման օպտիմալ տարբերակն է, որպեսզի մարդիկ անընդհատ վերուվար չանեն: Առաջնահերթը մարդու խնդիրն է․ մարդկանց իջեցնում են կամ գետնի տակ, կամ 6 մետր բարձրացնում են վերև։ Մարդիկ ի վիճակի չեն ֆիզիկապես դա կատարելու, ստիպված` փողոցն են անցնում. կամ` պետք է լուսային կառավարման համակարգ դրվի, որ մարդիկ կարողանան անցնել փողոցը։ Այս բաները հաշվի չեն առնվում»,- ասաց նա։ 

Մուշեղյանի կարծիքով՝ Հայրենիքի հատվածում էստակադա կառուցելը սխալ է․ «Այնտեղ հնարավորություն չկա էստակադա անելու, ուրեմն, պետք է 250 մետրանոց թունել կառուցել։ Նաև էստակադան կփչացնի հրապարակի ամբողջ տեսքը, կաղավաղվի պատմական միջավայրը։ 

Գուցե ասեն՝ ինչու է կառուցվել Բարեկամության մետրոյի էստակադան։ Սակայն ասեմ, որ նրա տնտեսությունն ավելի վաղ է կառուցվել, Մետրոն կառուցելիս արվել են էստակադայի հենասյուները և մնում էր միայն դրա վրա դնելը։ Այսինքն` հարկավոր չէր դրա տակի տնտեսությունը քանդել։ Հայրենիքի դեպքում հարկավոր է ստեղծել մի մեխանիզմ, որ ծայրից ծայր ինքնակառավարման իրավիճակում լինի, այսինքն` բոլոր տեղերում արագությունները նույնը լինեն»,- նշեց ճարտարապետը։ 

 

Հաջորդ նախագիծը վերաբերում է մետրոյին։ Երևանի քաղաքապետարանը մտադիր է սկսել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման ծրագիր։ Մուշեղյանը նկատեց՝ Երևանի համար մետրոն անհրաժեշտություն է և առաջինը նախատեսվում է կառուցել Աջափնյակի մետրոն, որպեսզի քաղաքը կապվի Աջափնյակի հետ։

Հարցին՝ խոսակցություններ կային, որ Հալաբյանի փողոցը մետրոյի համար սողանքային է, Մուշեղյանը պատասխանեց․ «Խոսակցությունները վերաբերում էին բնակելի շենք կառուցելուն, քանի որ եթե այն նստեր` մետրոյի ուղիները կարող էին վնասել։ Աջափնյակը կտրված է քաղաքից, կապը` Կիևյան կամուրջն է։ Այն կլուծի տրանսպորտային խնդիրն ու անվտանգության հարցը»,- նշեց Գուրգեն Մուշեղյանը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված