Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով 

Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

Հասարակություն

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն իր պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել։  Այս լուրը բավական ակտիվ քննարկումների առիթ տվեց՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Է. Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ 2017թ. փետրվարի 1-ին «առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի», որից հետո ձերբակալվել է պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Հատկանշական է, որ դեռևս դեկտեմբերի սկզբին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ: Նման քայլի դիմաց Արցախի իշխանությունն ակնկալում էր Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն և, առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ։ Չնայած Արցախի այս նախաձեռնության մարդասիրական բնույթին՝ ադրբեջանական կողմն այն անարձագանք թողեց՝ շարունակելով պնդել «բոլորը բոլորի դիմաց» մոտեցումը:

Բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել նաև հիմա: Չնայած Էլնուր Հուսեյնզադեն ազատ է արձակվել փետրվարի 2-ին, ադրբեջանական կողմն նրա մասին «հիշեց» միայն մի քանի օր անց, և հայտարարեց, որ Հուսեյնզադեի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցված և միջազգային հետախուզում է հայտարարված:

Ադրբեջանի նման քայլերը, թերևս, վերահաստատում են այն պարզ իրողությունը, որ այդ երկիրն իրականում հետաքրքրված չէ Արցախում իրենց պատիժը կրող սեփական քաղաքացիների ճակատագրով, և այդ հարցը բարձրաձայնում է միմիայն քաղաքական շահարկումների նպատակով: Նման իրավիճակում բնավ պատահական չէ, որ նույն Է. Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել վերադառնալ ոչ թե հայրենի Ադրբեջան, այլ տեղափոխվել երրորդ երկիր:

Ինչ վերաբերում է Է. Հուսեյնզադեին ազատ արձակելու վերաբերյալ որոշմանը, ապա այն բավական կշռադատված էր և հաշվարկված: Նման քայլը նախևառաջ ընդգծեց հայկական կողմի իրական կառուցողականությունը՝ միևնույն ժամանակ միջազգային հանրության համար առավել ակնհայտ դարձնելով ադրբեջանական կողմի ոչ կառուցողական գործելաոճը: Չնայած Հուսեյնզադեի ազատ արձակմանը՝ Բաքուն ոչ միայն որևէ հայտարարություն չի արել համարժեք քայլեր ձեռնարկելու մասին, այլ անգամ իր քաղաքացու նկատմամբ հետապնդումներ է սկսել:

Հուսեյնզադեի ազատումը կարևոր քայլ էր նաև Բաքվի կողմից ամիսներ շարունակ շրջանառվող «ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկին հակազդելու առումով: Առաջին հայացքից կառուցողական թվացող այդ նախաձեռնությունն իրականում ոչ թե հետապնդում է մարդասիրական նպատակներ, այլ հստակ խնդիր ունի հասնել Արցախում ծանր հանցագործություն իրականացրած Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերադարձին, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ռ. Սաֆարովի օրինակով կհերոսացվեն ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հուսեյնզադեի ազատ արձակումը նպատակ ուներ նաև միջազգային հանրության համար ընդգծել նրա և Արցախում իրենց պատիժը կրող Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի կարգավիճակիների տարբերությունը: Ադրբեջանի այդ երկու քաղաքացիներն իրականացրել են առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ (այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն): Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ, ո՛չ ռազմագերիներ և պետք է կրեն իրենց պատիժը: Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի կարգավիճակը տարբերվում է նաև Ադրբեջանի կողմից գերեվարված 3 հայ պատանդների կարգավիճակից և փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը տվյալ դեպքում կիրառելի չէ: ՀՀ այդ քաղաքացիները պատանդներ են և Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն կատարել: Ավելին, Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնում է:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ Է. Հուսեյնզադեի ազատ արձակումը կարևոր քայլ էր, որը հստակեցնում է, թե ով է հակամարտության կողմերից իրականում կառուցողական և ով է փորձում շահարկել մարդասիրական խնդիրները: Նմանատիպ հարցերում միջազգային հանրության հետ անհրաժեշտ է հետևողական աշխատանք, որի արդյունքում հնարավոր կլինի լիարժեքորեն ձախողել Ադրբեջանի կեղծ կառուցողականության մարտավարությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարին
Ամենադիտված