34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում 

Բիզնես շահ vs բնության պահպանման որոշում

Քաղաքական

«Դալմայի այգիներում»  այս տարվա սեպտեմբերին կբացվի ժամանցի և զվարճանքի հսկա կենտրոնի մի մասը: Ծրագիրն իրագործելու համար ՀՀ Բնապահպանության նախարարությունն արդեն իսկ տվել է դրական եզրակացություն ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող  «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին: 

Նախ նշենք, որ ընդհանուր տարածքը կազմում է 27,66 հա, որի 7%-ը նախատեսված է կառուցապատման՝ շենքերի, շինությունների և ատրակցիոն սարքավորումների, ջրային մակերեսների համար, 23%-ը՝ ճանապարհների, արահետների և ավտոկայանատեղիների համար, մնացյալ 70%-ը՝ կանաչ գոտիների համար: Կառավարության որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվում է տվյալ տարածքի անտառային ֆոնդը փոխադրել հատուկ պահպանվող տարածք: Նախագծում նշվում է, որ ժամանցի համալիրը կառուցվելու է շինություններից զուրկ հողատարածքում, որը նախկինում եղել է այգի, և որտեղ պտղատու ծառեր կան, որոնք, համաձայն նախնական գնահատման հայտի, շինարարության առաջին փուլում չեն հատվելու, իսկ մյուս փուլերում տարածքը մաքրվելու է ծերացած ու չորացած ծառերից: Կենտրոնն ունենալու է 350 նոր աշխատատեղ: 

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը դեռևս 2003 թվականից էր «նմանատիպ հանցագործ մի ծրագիր ընդունել»:

«Հիմա կառավարությունը անտառային տարածքները, որը ունի խիստ կարգավիճակ և որտեղ կառուցապատումն արգելվում է,  փոխարինել է  հատուկ պահպանվող տարածքների, որպեսզի շինարարություն կազմակերպվի: Դալմայի այգիներն ընդհանրապես ոչնչացված են՝ գիտակցաբար ջրատարն են վնասել, թափոններն են լցնում, ողբերգական վիճակ է: Կառավարությունն այդ ծրագրին հավանություն տալով է ցույց է տալիս, որ առանձնապես կանաչ տարածքներ պահպանելու նպատակ չունի: Պետք է հստակ օրենք լինի, որ այն 256 հա-ն, որը պետք է Երևանի համար ծառայեր որպես կանաչ թոքեր, վերահսկվեն ու ճակատագիրը որոշեն: Դալմայի այգիները մեզ համար պատմամշակութային նշանակություն ունեն»,- մանրամասնեց բնապահպանը: 

Մեր այն դիտարկմանը, որ, ըստ ծրագրի, նախատեսվում է տարածքի 70%-ում պահպանել կանաչ տարածքները, մեր զրուցակցը վստահեցրեց, որ նույն «Հաղթանակ» զբոսայգում նմանօրինակ ծրագրով տրամադրվել են հյուրանոցի համար տարածք, սակայն ընթացքում անընդհատ ընդլայնել են տարածքն ու «բզկտել»: 

«Ենթադրելի է, որ նարավոր է այս տարածքի տերը ևս նույն ճակատագրին արժանացնի Դալմայի այգիները: Այդ այգիները նախկին տեսքին վերադարձնելը շատ դժվար է լինելու, սակայն պետք է գոնե սահմանափակել այդ տարածքում շինարարական որևէ գործընթաց, վերականգնեն խաթարված ջրատարը, առանց որի գյուղատնտեսությունն այդտեղ չի զարգանա, աղբը հեռացնեն, որից հետո զարգացնել ավանդական գյուղատնտեսությունը»:

Տարօրինակ է այն, որ Երևանի քաղաքապետարանը բոլորովին վերջերս իր մտահոգությունն էր հայտնել Երևանի կանաչապատ տարածքների վերաբերյալ և նույնիսկ որոշել է Օպերայի հարակից տարածքի մի շարք սրճարաններ ապամոնտաժել՝ հիմնավորելով, որ Երևանին «կանաչ թոքեր» են անհրաժեշտ: Մինչդեռ Դալմայի այգիների նախնական տեսքին վերադարձնելն այս տեսանկյունից շատ ավելի արդյունավետ կլիներ, բայց արի ու տես, որ կառավարությունն այս պարագայում առաջնորդվում է կոնկրետ գործարարի բիզնես շահերով:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնին
Ամենադիտված