«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվի Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունի Անձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի Ես չեմ ասելու՝ «ձեր ժամանակ այսպես էր», իմ աշխատանքն այլ է լինելու, պիտի այսօրվա խնդիրները լուծենք. Վիլեն Գաբրիելյան Պրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Հլը մանդատները հանձնեք, հելնենք դուրս խոսանք Թևանյանի և Մանուկյանի փաստաբանների կոշտ պատասխանը ՔԿ-ին․ «Ձևավորվում է կանխակալ հանրային կարծիք» 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում 34-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

Արցախի պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև

Քաղաքական

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Որոտան քաղաքում կատարված շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ինչպես նաև ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։ Պետնախարարը կարևորել է սպորտի և առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդության շրջանում։

 

Ծանոթություն. Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է համայնքային խորհրդակցությանը, լսել համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը, որտեղ հիշատակվել են համայնքին վերաբերող հիմնական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում պետնախարարը քննարկել է տեղում առկա խնդիրները, լսել համայնքի ղեկավարության առաջարկներն ու մտահոգությունները, տվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկվել է համայնքի նախկին բնակֆոնդում առկա եռահարկ շենքի հիմքի վրա Որոտանի մանկապարտեզի և նիստերի դահլիճի կառուցման հարցը։ Գ․ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նաև շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը ողջամիտ պարբերականությամբ բարեկարգելու և շահագործելի վիճակում պահպանելու համար։

Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը Հայկազյան գյուղում էր։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, դասասենյակներին, հետաքրքրվել շենքի գործարկման ժամկետով։ Գ․ Մարտիրոսյանին տեղում զեկուցվել է, որ շենքային առումով դպրոցը կատարելապես պատրաստ է շահագործման համար, մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։

Հայկազյանից Գ․ Մարտիրոսյանն ուղևորվել է Փակահան համայնք։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային և գրենական կահավորման պայմաններին, զրուցել մանկավարժական կոլեկտիվի հետ և համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկման հետ։ Փակահանում պետական նախարարն անցկացրել է նաև կարճ հանդիպում համայնքի բնակիչների հետ, հետաքրքվել հուզող խնդիրներով և ներկայացրել դրանց լուծման հարցում կառավարության տեսլականը։

Միջնավան քաղաքում Գ․ Մարտիրոսյանը ծանոթացել է նախկին բնակֆոնդում առկա շենքերից մեկի հիմքի վրա նոր բազմաբնակարան շենք կառուցելու ծրագրին, տեղում խորհրդակցել պատասխանատուների հետ։

Կովսականում պետական նախարարն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ենթաշրջանի շուրջ 14 համայնքերի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է շրջանների զարգացման հարցում կառավարության մոտեցումները, այդ նպատակով վարչակազմերի նյութատեխնիկական բազայի թարմացման և լիազորությունների ընդլայնման ծրագիրը և դրանով վերջիններիս վերապահված պարտականությունները։ Գ․ Մարտիրոսյանը խոսել է նաև նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու առաջարկին։ Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Գ․ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաև Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։

Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր և Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային և համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։

Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվիԹրամփը հայտարարել է, որ փոխհատուցում պետք է վճարի Թեհրանը, ոչ թե Վաշինգտոնը Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմիցԱմենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունիԱնձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվիՄոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել Ես չեմ ասելու՝ «ձեր ժամանակ այսպես էր», իմ աշխատանքն այլ է լինելու, պիտի այսօրվա խնդիրները լուծենք. Վիլեն ԳաբրիելյանՊրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին Ստամբուլում հայ տղամարդ է սպանվելՀլը մանդատները հանձնեք, հելնենք դուրս խոսանքՎրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացիների, այդ թվում՝ հայերիԹևանյանի և Մանուկյանի փաստաբանների կոշտ պատասխանը ՔԿ-ին․ «Ձևավորվում է կանխակալ հանրային կարծիք»1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում34-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Այլևս սխալվելու հնարավորություն չունենք, դա կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով2027-ից մեկանգամյա օգտագործման պլաստիկի նոր սահմանափակումներ կգործենԱննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել էԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով ավելի քան 111 մարդ է զոհվելՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՍարգսյան․ Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է արգելակել TRIPP նախագծի իրականացումըՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ»Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն․ «Ժողովուրդ»39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերել
Ամենադիտված