Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
Քաղաքական
ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը փետրվարի 7-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում լրագրողների անվտանգության վերաբերյալ ընդունված որոշման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում խոսքի ազատությանը, և այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին: Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ հետ ՀՀ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված ԵԱՀԿ այս կառույցի գործունեությանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել