Հայաստանը և «Ֆրաունհոֆեր» ինստիտուտն ունեն գործընկերության խորացման լուրջ ներուժ
Հասարակություն
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 7-ին հանդիպել է Գերմանիայի Արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների հռչակավոր «Ֆրաունհոֆեր» (Fraunhofer) ինստիտուտի նախագահության Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն դոկտոր Յենս Նոյգեբաուերի (Jens Neugebauer) հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Կողմերն անդրադարձել են նախորդ տարի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԳԴՀ այցի ընթացքում ինստիտուտում կայացած հանդիպմանը և Հայաստանի հետ կառույցի հետագա համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ գործընկերության խորացման համար առկա է լուրջ ներուժ ինչպես ինդուստրիալ, այնպես էլ տեղեկատվական և բարձր տեխնոգիաների, ավտոմատացման համակարգերի, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտներում:
Եվրոպայի խոշորագույն ինստիտուտներից մեկը հանդիսացող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը միավորում է 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ: Այն գործունեություն է ծավալում ոչ միայն Գերմանիայում, այլևաշխարհի մի շարք երկրներում, որն ուղղված է տնտեսության և շուկայի պահանջների բավարարմանն թե՛երկրի ներսում, թե՛ արտասահմանում: Ինստիտուտը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջդաշտի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: 2016թ.-ից «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտականինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալվերականգնման ծրագրի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել