Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը
«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված Է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նխանակում Է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին եւ Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:
Նա պարզաբանել Է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում