Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ապրիլի 1-ից Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամներով (տեսանյութ)

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավտոգազալցակայաններում ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե սպառողին հասցված  գազի ծավալով, այլ քաշով: Փետրվարի 15-ին կառավարության նիստի ընթացքում օրենքի նախագիծը գործադիրի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հայտնեց, որ այս պահին գազալցակայաններում գազը սպառողին վաճառվում է քաշով, սակայն ակցիզային հարկի համար հաշվարկը կատարվում է ծավալով, իսկ առաջարկվող փոփոխության նպատակը վաճառքի ու հարկման չափման միավորների ներդաշնակեցումն է: «Առաջարկվում է, որպեսզի հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն և ակցիզային հարկի պարտավորությունը հաշվելուց հաշվարկը նույնպես կատարվի քաշով, քանի որ վաճառքը նույնպես քաշով է իրականացվում: Փոխակերպումը կատարվում է, օգտագործելով այն կանոնները, որոնք առկա են այդ բնագավառում: Սեղմված գազը նույն քաշի պարագայում կարող է տարբեր ծավալներ ունենալ՝ կախված տարբեր գործոնների ազդեցությունից՝ ճնշում, ջերմաստիճան և այլն»,-մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են գնում այս լուծմանը: Նա ընդգծեց, որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ:

«Մեր ուսումնասիրություններով արձանագրվել է, որ այդ տարբերությունները կապված են խտության հետ: Նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ, և հիմա, որպեսզի մենք այս խնդրը լուծենք, ասում ենք, որ գազը վաճառվում է կիլոգրամով և կիլոգրամով էլ պետք է կարգավորվեն հարաբերությունները հարկային դաշտում: Մի պահ աղմուկ եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկը ուզում են բարձրացնել, ես ուզում եմ արձանագրել, որ ոչ մի ավելացում չկա, պարզապես այն նույն չափաբաժինները, որոնք կիրառվել են ծավալի նկատմամբ, հիմա կիրառվում են՝ այդ ծավալը տրանսֆորմացնելով քաշի: Այսինքն, որևէ հարկային ավելացում տեղի չի ունենում: Հիմա հարց՝ կարո՞ղ է այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են: Այսինքն, եթե գինն այս փոփոխությամբ փոխվում է, գազալցակայանն այդ դեպքում ասում է՝ ես իմ ստեղծման օրից խաբել եմ սպառողներին: Սա մեզ համար պետք է լինի առանձնահատուկ ուշադրության հայտարարություն, իրենք այդպես չեն հայտարարելու, սակայն իրենց գործողություններից դա է բխելու, որը մեր հարկային մարմինները ուշադրության կենտրոնում պետք է պահեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե գազի գինն, այնուամենայնիվ, բարձրանա, սպառողը դրանից չի տուժելու, որովհետև սպառողը, վճարելով x գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պետք է ստանա: «Մինչդեռ նախկինում ինքը x գումար վճարելով ենթադրում էր, որ պիտի ստանա x քանակությամբ գազ, բայց գործնականում ստանում էր «x-y» քանակությամբ գազ: Հետևաբար, այստեղ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարվում, այլ պաշտպանվում են: Ես սա ասում եմ նրա համար, որովհետև համոզված եմ, որ այսօր ձեզ հայտնի շրջանակները, լրատվամիջոցները մեծ փոթորիկ են անելու, թե հերթական թանկացումն է, կառավարությունն այս արեց, այն արեց: Սա շատ կարևոր է արձանագրել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ակցիզային հարկի դրույքաչափ չի բարձրանում, ընդամենը չափման միավորն է փոխվում: «Այսօրվա կարգավորման համաձայն ծավալն է, առաջարկվող փոփոխությունից հետո դա կլինի քաշը: Այսօր սեղմված գազի մեկ խորանարդ մետրը սահմանված է 25 դրամ, 1 կիլոգրամը՝ 34 դրամ է սահմանվում, սակայն սա չի նշանակում, թե ավելացում է լինում, այդ 34 դրամը համարժեք է 25 դրամին: Գնի դիմաց ստացված ապրանքին համարժեք գնի ավելացում նույնպես չի լինում: Այսինքն, նույն գնով տրանսպորտային միջոցը տեղաշարժվելու է նույնքան կիլոմետր, որքան նախկինում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փոփոխությունից հետո քաղաքացին, 1000 դրամի գազ լցնելով, նույնիսկ ավելի շատ կարող է քշել, «որովհետև առաջ այդ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանալու խաբել»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված