Մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի համազգեստից. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Քաղաքական«Պարոն վարչապետի գործելաոճը իմանալով ես վստահ եմ՝ այդ հայտարարությունից առաջ կոնկրետ պետական պաշտոնյաների հետ խոսել է։ Ես այդպես չեմ անում, ես տարակուսած եմ, որ լրատվամիջոցներից շատերը միանգամից այդ հայտարարությունը վերագրեցին ինձ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Սկզբում ես էլ եմ ինձ այդ կերպ պահել․ մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի համազգեստից ու լինել պետական պաշտոնյա»,-ասաց Սանասարյանը։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին դեռ թվում է, որ իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում է: Վարչապետի հայտարարությունից հետո լրատվամիջոցները Փաշինյանի հայտարարությունը անմիջապես վերագրեցին Դավիթ Սանասարյանին։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում