Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ) Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայում Գյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են «Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ Գալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում 

«Անծուխ Հայաստան»՝ երեխային սոված թողնելու հաշվի՞ն

Հայաստանում ծխելու դեմ ռազմավարությունը նոր չէ․ այն օրակարգում էր դեռևս հեղափոխությունից առաջ և թե՛ այն ժամանակ, և թե՛ հիմա այն առաջացրել է բողոքի ու վրդովմունքի ալիք։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է սոցցանցային հարթակի քննարկումներին, որտեղից էլ պարզ է դառնում հասարակության մի ստվար զանգվածի բացասական վերաբերմունքը տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նոր կառավարությունը «Անծուխ Հայաստան» կարգախոսով պայքարում է ծխելու դեմ այնպիսի մի երկրում, որը ծխողների թվով աշխարհում առաջատարներից է:

Սա նշանակում է, որ հասարակությունն առնվազն միանշանակ չի ընդունի սահմանափակումները՝ փակ տարածքներում, հասարակական վայրերում  ծխելն արգելելու հետ կապված:

Ծխելու դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառված է նաև համաշխարհային փորձն, ինչպիսին է ծխախոտի գների բարձրացումը։ 

 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ծխախոտի գները բարձրացնելով, պարզապես ցանկանում են մարդու գրպանը մտնել և առաջին հերթին օրվա ապրուստի միջոցից զրկել։

«Այն, որ ծխախոտը  չարիք է և դրա դեմ պետք է պայքարել, չի քննարկվում։ Բայց ինչպե՞ս ենք պայքարում։ Եթե գինը բարձացնում  կամ տուգանում են, դա նշանակում է, որ իր երեխային են սոված թողնում, քանի որ դա արդյունք չի տալու։ Մարդիկ  կշարունակեն գնել ծխախոտը, անգամ եթե թանկանա մի քանի անգամ․ համաշխարհային փորձը դա է ցույց է տվել վաղուց»,- ասաց Պողոսյանը։

Վերջինս փակ տարածություներում ծխելու արգելքին անդրադառնալով, նկատեց, որ դրանով ծխողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում.

«Պետք է անկյուն ստեղծել ծխողների համար, ոչ թե պատժել։ Եթե սրճարանում 10-ից ավելի սեղան է, ուրեմն կա հնարավորություն նաև չծխողների համար անկյուն ստեղծելու։ Ոչ թե պատժելով ու խստությամբ, այլ օպտիմալ ձևով է պետք։ Պատժելը ձև չէ։ Նրանք էլ են մարդ․ նրանց մեկուսացրու, բայց մի պատժիր, կամ այնքանով տուգանիր, որ իր ընտանեկան բյուջեի հետ լինի համահունչ։ Ես երկու կողմի շահերն եմ պաշտպանում, մեր նպատակը ծխելու դեմ պայքարելն է։ Այս խնդիրը նոր չէ, սակայն դեռևս հասարակական կառույցների կողմից չեմ տեսել համալիր մոտեցում»,- ընդգծեց ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով՝ քանի դեռ օպտիմալ ձև ընտրված չէ, ծխելու դեմ պայքարի այս ռազմավարությունը չի հաջողի։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլոր զարգացած երկրներում ընդունված է՝ բյուջեն մուտքերով ապահովելու համար որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալկոհոլի և ծխախոտի համար կիրառել այն թանկացնելու մոտեցումը․ «Տվյալ ապրանքատեսակը մեծագույն անհրաժեշտություն չհամարելու կտրվածքով կարող է պետությունը  դրանց վրա ավելի բարձր գներ սահմանել։ Ամեն դեպքում, դրա դրական հետևանքներն ավելի շատ են, քան բացասականը»։

Խնդիրն այս դեպքում բազմաշերտ է․ քանի որ թանկացումն առաջին հերթին վերաբերվում է տեղական արտադրության ծխախոտին, այստեղ արտասահմանյան ծխախոտի ներկրողների համար ստեղծվում է լայն հնարավորություն, որն էլ կարող է տեղական արտադրության համար դառնալ խոչընդոտ, թեպետ ըստ տնտեսագետի՝ չի բացառվում, որ ներմուծվողը ևս կթանկանա․ «Հնարավոր է՝ առաջանա խնդիր, որ ներմուծվող ծխախոտն ավելի շատ լինի։ Համակողմանիորեն այդ երևույթը պետք է կարգավորվի, ստացվի այնպես, որ թանկացման պարագայում մեզ մոտ արտադրվածն ավելի մրցունակ չլինի դրսից ներկրվողի հետ»։

Ամփոփելով՝ պետք է նշենք, որ ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի նստել ծխող մարդկանց կարծիքի հետ, արգելելուց առաջ փորձել գտնել դրա սոցիալ հոգեբանական պատճառները և փորձել հնարավորինս չվնասել մարդու ընտրության իրավունքը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառով
Ամենադիտված