Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ
Հասարակություն
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 26 մլն դրամի ներդրում, ստեղծել 200 նոր աշխատատեղեր՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 մլրդ 400 մլն դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)