Երևանում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժինը փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձագննություններ:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)