Եվորպայի լիգա. «Արսենալ»-ը հաջորդ փուլում է (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց ԲԱՏԷ-ի հետ և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով:
Մեկնարկից 4 րոպե անց Վոլկովը դարձավ ինքնագոլի հեղինակ:
39-րդ րոպեին Շկոդրան Մուստավին իր թիմի գոլային առավելությունը հասցրեց 2-ի, իսկ 60-րդ րոպեին Սոկրատիսը խփեց հանդիպման վերջին գոլը:
Լոնդոնյան թիմը առաջին խաղում պարտվել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի արդյունքում Էմերիի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին:
Լուսանկարները` Daily Mail-ից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)