Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) Բաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին 

Արայիկ Հարությունյանն առաջարկում է փոխել «Շախմատ» առարկայի ծրագիրը. այն սովորող աշակերտների առաջադիմությունն ավելի բարձր է

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  Խ. Աբովյանի  անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող  աշխատանքային խմբի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել  Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ:

Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը,  շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն է ու վերջնարդյունքում դասավանդման արդյունավետության բարձրացումը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի   դասավանդման կողմանակից է, սակայն միաժամանակ, ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:

Նախարարին ներկայացվել են  մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները  սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը նպաստում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը:  Առարկայի ուսուցումը դրական է անդրադառնում նաև  երեխաների ընդհանուր առաջադիմության վրա: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե այլ առարկաներից ինչ առաջադիմություն ունեն 2-4-րդ դասարաններում շախմատ սովորած և չսովորած երեխաները: Արդյունքները փաստել են` շախմատ առարկան սովորած երեխաներն ավելի բարձր առաջադիմություն են ունեցել: Բացի այդ, 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված  հարցումների արդյունքներով՝ երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարկաների եռյակում:

Հետազոտությունը կատարած մասնագետների գնահատմամբ, առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները պայմանավորված են ուսուցիչների գործոնով: Նախկինում շախմատի դասավանդման փորձ չի եղել, առարկան  դասավանդվել է խմբակի ձևով, որպես ֆակուլտատիվ պարապմունք: Նախկին խմբակավարները, որոնք հետագայում դարձան դասավանդող ուսուցիչներ, չէին տիրապետում ծրագրային նյութին, դասավանդման մանկավարժական հմտություններ չունեին:

 Շուրջ 1278  ծնողների շրջանում ընտրանքային  հարցման արդյունքները ցույց են տվել`  ծնողների 70 տոկոսը գտնում է, որ շախմատը նպաստում է տրամաբանության զարգացմանը, սակայն, միաժամանակ, նրանց մի մասը  դժգոհ է առարկայից, քանի որ տնային առաջադրանքները բարդ են և իրենք դժվարանում են օգնել երեխաներին: Մյուս դժգոհությունն այն է, որ աշակերտները հիմնականում շախմատից ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան մնացած առարկաներից, իսկ դա բացասական է անդրադառնում միջին գնահատականի վրա: Որպես տնային առաջադրանք տրվող խնդիրները ինքնուրույն կարողանում են լուծել երեխաների 38 տոկոսը, 62 տոկոսը դիմում է ծնողների օգնությանը, իսկ ծնողների 29 տոկոսը դժվարանում է օգնել երեխաներին: Հարցման ընթացքում ծնողները որոշ առաջարկություններ են ներկայացրել, այդ թվում նաև առարկայի ուսուցումը 3-րդ դասարանից սկսելու վերաբերյալ: Հարցմանը մասնակիցներից ընդամնեը 4-ն են առաջարկել` շախմատը հանել դպրոցի առարկաների ցանկից:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են մի քանի այլ հետազոտություններ ևս: Բացի այդ` «Շախմատ» առարկայի ներդրումը պետական կրթական ծրագրում առաջացրել է հետաքրքրություն միջազգային մասնագիտական և գիտական շրջանակներում: 

Ամփոփելով հանդիպումը` Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ առարկայի ներդրման նպատակն, ի սկզբանե եղել է ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստելը:

Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյուքնները, իրականացնել քայլեր առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում
Ամենադիտված