Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայում Գյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են «Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ Գալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. Մանրամասներ Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 

ԱՄՆ «shutdown»-ը և նրան հաջորդող ներքաղաքական ճգնաժամը

ԱՄՆ

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար տևած «shutdown»-ը (ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցում) վերջապես հաջողվեց հանգուցալուծել: Օրեր առաջ ԱՄՆ նախագահը ստորագրեց բյուջեի օրինագիծ, որը թույլ կտա ֆինանսավորել կառավարության գործունեությունը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը:

Թվում է, թե ԱՄՆ նախագահի այս քայլը պետք է վերջ դներ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների միջև բյուջեի հարցում սուր հակասություններին, սակայն ոչ:

Հաստատելով բյուջեի օրինագիծն՝ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է ազգային արտակարգ իրավիճակի մասին: Համաձայն 1976 թվականին ընդունված ԱՄՆ ազգային արտակարգ իրավիճակի մասին օրենքի՝ ԱՄՆ նախագահն ունի երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավասություն: Քանի որ օրենքը չի սահմանում, թե ինչն է համարվում «արտակարգ իրավիճակ», նախագահն ինքը կարող է դա որոշել: Հետաքրքական է, որ օրենքի ընդունումից հետո ԱՄՆ նախագահների կողմից հայտարարվել է 59 արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանն իրականացնել գործողություններ, որոնք հակառակ պարագայում արգելվում են:

Իր իշխանության ընթացքում Դոնալդ Թրամփն արդեն երեք անգամ հայտարարել է արտակարգ իրավիճակ, որը նրան թույլ է տվել արգելափակել Մյանմայի, Նիկարագուայի որոշ անձանց ունեցվածքներն, ինչպես նաև ԱՄՆ ընտրություններին միջամտելու պարագայում սահմանել ավտոմատ պատժամիջոցներ: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ևս իր կառավարման շրջանում հայտարարել է 10 արտակարգ իրավիճակ, որոնք հիմնականում վերաբերում էին տարբեր անձանց սեփականության արգելափակումներին:

Իսկ ի՞նչ կտա արտակարգ իրավիճակի հայտարարումն ԱՄՆ նախագահին:    Արտակարգ իրավիճակը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին օգտագործել դաշնային ֆինանսական այն ռեսուրսները, որոնք բյուջեով նախատեսվում են այսպես կոչված «ոչ կարևոր» (non-crucial projects) ծրագրերի համար: Ուստի, համաձայն ամերիկյան մամուլի, որոնք հղում են կատարում Սպիտակ տան պաշտոնական աղբյուրներին, ԱՄՆ նախագահը պատրաստվում է բյուջեի նախագծով պատի կառուցման համար հաստատված 1.375 միլիարդ դոլարին գումարել 3.6 միլիարդ դոլար ռազմական շինարարության ֆոնդից, 2.5 միլիարդ դոլար՝ Պաշտպանության նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ֆոնդից և 600 միլիոն դոլար՝ Ֆինանսների նախարարության ակտիվների և դրամական միջոցների ֆոնդից: Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսականների հետ բյուջեի վերաբերյալ պայքարում, ԱՄՆ նախագահը ձգտում էր Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ստանալ 5.7 միլիարդ դոլար:

Իսկ ինչպե՞ս կարող է ԱՄՆ Կոնգրեսը հակազդել ԱՄՆ նախագահի այս քայլին: Նույն օրենքն ԱՄՆ Կոնգրեսին հնարավորություն է տալիս չեղարկել ԱՄՆ նախագահի այս որոշումը, եթե ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեն համապատասխան որոշում: Սակայն անգամ այդ պարագայում ԱՄՆ նախագահը հնարավորություն ունի կիրառել իր վետոյի իրավունքը, որը Կոնգրեսը կարող է շրջանցել միայն Սենատի և Ներկայացուցիչների պալատի  ձայների երկու-երրորդով: Սա, սակայն, ԱՄՆ օրենսդիր մարմնում ուժերի ներկայիս դասավորության պայմաններում իրատեսական չի համարվում:

Մյուս հնարավոր քայլը, որ կարելի է կիրառել ԱՄՆ նախագահի որոշման դեմ, դատական համակարգին դիմելն է: Ամերիկայի 16 նահանգներ, այդ թվում՝ Կալիֆորնիան և Նյու Յորքը, երկուշաբթի օրը դիմել են Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ Մեքսիկային սահմանակից շրջաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը արգելափակելու պահանջով: Ի պատասխան սրան՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վիճարկել ԱՄՆ դատարանների որոշումը Գերագույն դատարանում, որին պատկանում է վերջնական վճռի իրավունքը:  ԱՄՆ ներկայիս Գերագույն դատարանը, որը կազմված է 5 պահպանողական և 4 լիբերալ դատավորներից, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի ԱՄՆ նախագահին, ինչպես դա եղավ, օրինակ, ԱՄՆ նախագահի  որոշման պարագայում՝ արգելել  տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ զինված ուժերում:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս քայլը` ամերիկյան շատ վերլուծաբաններ, այդ թվում նաև ընդդիմադիր դեմոկրատներ պնդում են, որ այն ստեղծում է վտանգավոր նախադեպ: Համաձայն նրանց կողմից արտահայտված տեսակետի՝ նախկինում ԱՄՆ նախագահները դեռևս չեն օգտագործել արտակարգ իրավիճակ հայտարարելու իրենց իրավունքը՝ իրենց «անձնական ցանկություններն» իրագործելու համար: Անգամ որոշ հանրապետականներ են մտահոգություն հայտնել, որ Թրամփի այս քայլը կարող է դառնալ վատ նախադեպ, և հետագայում  դեմոկրատ նախագահները նույնպես կարող են իրականացնել իրենց այդ իրավունքը՝ անձնական  ցանկություններն  իրականացնելու համար: Թերևս այստեղ ամբողջ հարցն այն է լինելու, թե որքանով Թրամփին և իր թիմին կհաջողվի համոզել ԱՄՆ դատական համակարգի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ- Մեքսիկա սահմանին իրավիճակն իսկապես արտակարգ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ
Ամենադիտված