Կարեն Գիլոյանը «Ուրարտու»-ի պարտության համար 3 պատճառ ունի
Սպորտ
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը երեք պատճառ է բերում ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում ղազախական ակումբից պարտության համար:
««Բարսի»-ն տարվա մեջ գոնե 4 խաղում մրցում է VTB միացյալ լիգայում հանդես եկող «Աստանա»-ի դեմ: Մենք միջագզային խաղերի փորձ չունենք: Եվ մեր մի քանի բասկետբոլիստները չհասցրեցին մտնել խաղի մեջ: Եվս մեկ բան, Հայաստանի կանոնավոր առաջնության թիմերը «պրեսինգ»-ով չեն խաղում: Մրցակիցն այդպես գործեց և անակնկալի բերեց մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:
Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությանըմեկնարկային խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց ղազախական «Բարսի»-ի հետ: առաջին քառորդում «Ուրարտու»-ն ակնհայտ վատ էրպաշտպանվում և զիջում գրեթե յուրաքանչյուր պայքարում: Երկրորդ քառորդում ղազախականակումբը շարունակում էր տիրել խաղային առավելությանը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 30:44 հաշվով հօգուտ «Բարսի»-ի: Երրորդ քառորդում հայկական թիմն ավելի ակտիվ էր հարձակման գծում և կարողացավկրճատել հաշվի տարբերությունը (45:56): Դրամատիկ ունեցավ չորրորդ քառորդը, երբ«Ուրարտու»-ն միավորի տարբերությունը հասցրեց 4-ի, սակայն ի վերջո պարտվեց 74:78հաշվով:
«Ուրարտու»-ն առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդհանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին մրցելով բելառուսական «Բորիսֆեն»-ի հետ: Եվգավաթի խաղարկության վերջին խաղում` փետրվարի 26-ին կփորձի գերազանցել ռուսական«Արսենալ»-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)