Հայաստանի ձյուդոյիստներին չհաջողվեց մեդալ նվաճել Դյուսելդորֆում (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի ձյուդոյիստները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
73 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային մարտում վստահ հաղթեց գամբիացի Ֆայե Նջիեյին, իսկ ահա երկրորդ մրցամարտում համառ պայքարում զիջեց շվեյցարացի Նիլս Շտումպին:
90 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանն արդեն առաջին մարտում պարտվեց տանտերերից մեկին՝ գերմանացի Մարկ Օդենտալին:
Մեր ձյուդոյիստները դուրս մնացին նաեւ բրոնզե մեդալների համար պայքարից, քանի որ նրանց մրցակիցները չկարողացան հասնել մինչեւ եզրափակիչ եւ նույպես ժամանակից շուտ լքեցին մրցասպարեզը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան