Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին «Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել է Աշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ Փաշինյան 

Աննա Հակոբյանի ուղևորությունը Շվեյցարիա հարկատուների համար բեռ չի եղել. Փաստերի ստուգման հարթակ

Վերջերս լրատվականներից մեկի կողմից տարածվեց մի հոդված, որտեղ Աննա Հակոբյանին մեղադրեցին պետության հաշվին Շվեյցարիա մեկնելու, ճոխ ծախսերի և դրանք հանրությունից թաքցնելու մեջ։ Փորձենք, սակայն, հասկանալ, թե որտեղից և ինչպես սկսվեց այս պատմությունը, և որքան է «նստել» Աննա Հակոբյանի ուղևորությունը պետբյուջեի վրա, գրում է FIP․am-ը (Փաստերի ստուգման հարթակ)։ 

Ինչպես սկսվեց

Հունվարի 20-ին շվեյցարական Դավոս քաղաքի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Շվեյցարիա։ Սրան զուգահեռ, ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել մի վարկած, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մեկնել է Շվեյցարիա՝ չլինելով ՀՀ պատվիրակության կազմում։ Լրատվականներից մեկն էլ, հղում անելով անանուն աղբյուրների, Աննա Հակոբյանի ուղևորությունը գնահատեց 8 մլն դրամ։

Զարգացումը

Վերոնշյալ լրատվականի լրագրողը ներկայացվող տեղեկությունները փորձել էր ճշտել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից։ Վերջինս պատասխանել էր, որ մանրամասների չի տիրապետում, բայց վստահ կարող է պնդել, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել։ Տիկին Հակոբյանի խոսնակը նաև խորհուրդ էր տվել մանրամասները ճշտել կառավարությունից։

Թեմային իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանը՝ նշելով, որ չնայած ինքն ունեցել է ֆորումին մասնակցելու հրավեր և նույնիսկ եղել է Դավոսում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ միջոցառմանը չի մասնակցել։

Տիկին Հակոբյանի և իր մամուլի խոսնակի հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունից հետո վերոնշյալ լրատվականը կատարեց բավականին ծավալուն հետաքննություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իսկապես Շվեյցարիա են մեկնել նույն ինքնաթիռով և գիշերել են Savoy Hotel Baur en Ville հյուրանոցում։

Հակասությունները

Հարկ է նշել, որ Շվեյցարիա մեկնելու հետ կապված Աննա Հակոբյանի և իր խոսնակի մեկնաբանությունների տարբերություններից զատ, կա ևս մեկ խնդրահարույց կողմ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունվարի 17-ի 47-Ա հրամանում նշվում են Դավոսի տնտեսական ֆորումում հայկական պատվիրակության անդամների անունները, որոնց թվում, սակայն, բացակայում է Աննա Հակոբյանի անունը: Որպես օրինակ կարող ենք բերել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, որի ժամանակ ՀՀ պատվիրակության կազմում նշված է եղել նաև Աննա Հակոբյանի անունը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ լրատվականի հրապարակմանը, ապա հոդվածի հեղինակը պնդում է, որ վարչապետի տիկնոջ ուղևորությունը կատարվել է հարկատուների հաշվին, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, և ստորև կներկայացնենք, թե ինչու։

Ծախսերը

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե որքան է արժեցել Աննա Հակոբյանի ուղևորությունը Ցյուրիխ։

Քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է պաշտոնական պատվիրակության հետ նույն ինքնաթիռով, ապա կարելի է պնդել, որ ճանապարհի համար լրացուցիչ ծախսեր չեն արվել։ Նույն սկզբունքով են մեկնում նաև լրագրողները, որոնք պատրաստ են հոգալ իրենց կեցության ծախսերը (բացառությամբ մի քանի հեռուստալրագրողների, որոնց բոլոր ծախսերը հոգում է պետությունը)։

Աննա Հակոբյանը չի եղել պատվիրակության կազմում, հետևաբար, վերջինիս համար չի հատկացվել նաև օրապահիկ, ինչը հատկացվում է պատվիրակության անդամներին, և այս առումով նույնպես Աննա Հակոբյանը բեռ չի դարձել հարկատուների համար։

Աննա Հակոբյանը գիշերել է նույն հյուրանոցում, որտեղ գիշերել էր Նիկոլ Փաշինյանը։ Մենք փորձեցինք հյուրանոցների օնլայն ամրագրման միջոցով պարզել, թե ինչ արժե հենց այն համարը, որը զբաղեցրել էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ամրագրման համար ընտրեցինք մարտի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածը։ Որոնեցինք նույն համարը ինչպես մեկ, այնպես էլ երկու անձի համար։

Պարզվեց, որ երկու դեպքում էլ հյուրանոցի համարի արժեքը նույնն է՝ 4051 դոլար։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրագրողի այն պնդումը, թե Աննա Հակոբյանը, Շվեյցարիա մեկնելով մսխել է պետբյուջեի գումարները, մեղմ ասած, մանիպուլյացիա է։

 

 
 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ)
Ամենադիտված