Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն Ֆիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր Արգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբան Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ 95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել Մասիսում Խոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվել Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին 

Չփաստարկված, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս. Լիլիթ Գալստյանը՝ Համազգային թատրոնի փակման մասին

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Համազգային թատրոնի փակմանն ու այդ առնչվությամբ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարզաբանմանը:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Հերոստրատի արշավանքն ազգային մշակույթի դաշտում

 

Մշակույթի նախարարությունից նորություններն արդեն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտությամբ այլեւս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի հանկարծահաս բացահայտումից պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում է հայտնվել նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։

Նախարարի պաշտոնակատար Նազենի Դարբինյանը՝ «Առավոտին» տված հարցազրույցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլեւ իր մեկնաբանություններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը հայտնվել է մշակույթից ու նրա կառավարման ունակություններից հազարավոր մղոններով հեռու, ոլորտը փորձությունների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրույթում։

Փորձելով հիմնավորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտոնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնավորում է ներկայացնում՝ «թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»։ ժանրային առանձնահատկությունը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ավելի է խճճվում, համոզված հայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է եւ « հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա»։

Այ, այսպես՝ անտեղյակ, չփաստարկված, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտավորներ Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Հրաչիկ Գասպարյանը,Դավիթ Հակոբյանը․․․

Չիմանալն ինքնին ամոթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթե տիկին Նազենին մի քիչ լուրջ վերաբերվեր իր պաշտոնին, ավելի ճիշտ մշակույթին՝ Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կպահանջեր իր աշխատակազմից ու կիմանար այս, նաեւ այն մասին, որ թատրոնը միջազգային փառատոներից բազմաթիվ Գրան պրիներ է բերել Հայաստան, կիմանար, որ «Արտավազդի» ոչ մի մրցանակաբաշխությունից Համազգայինն անմասն չի մնացել, կիմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապես Արցախի ու հայ զինվորի կողքին է եղել, կիմանար, թե այն որքան փնտրված է Սփյուռքում։

Եթե տիկին Նազենին անկեղծ ցանկություն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կգտներ ներկա լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնե մեկին։

Ի վերջո, եթե անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որեւէ թատրոնի գոյության իրավունքը պայմանավորված է սոսկ ժանրային առանձնահատկությամբ, այն էլ՝ մեկը լինելու սահմանափակությամբ, եւ երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղություն է՞։ Ինչո՞ւ եք ձեզ բարոյական իրավունք վերապահել, որոշել ինքնիրավչությամբ քանդել մեր հանրապետությունում կայացած, վաստակ ու ավանդույթ ունեցող մշակութային օջախ, այո, մի օջախ, որի հիմնադիրը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ազգային երեւույթն է։

Ի դեպ, հեռավոր 1991-ին, երբ Սոսն ու Համազգային մշակութային միությունը հիմնադրում էին թատրոնը՝ համոզումը մեկն էր․ պատերազմի, աղքատության եւ խավարի մեջ ապրող հայ մարդուն հոգեւոր հենարան էր պետք, պատերազմն հաղթելու ոգի։ Մենք, Սոսը, գաղափարը հաղթեց․ պետությունը գնահատեց արժեքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետության ազնիվ եւ իմաստուն ճանապարհը դեպի մշակույթը, դեպի թատրոնը։

Դադարեցրեք ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում։

Ես ձեզ ՍՈՍԻ խոսքով եմ պատասխանում, եթե թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ կամար՝ Հայաստանի, հայրենիքի հոգեւոր սահման»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասինԹուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնենԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԳնդապետը պատմել է Թաթարստանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման ժամանակ ԱՄՆ-ի հնարավոր դերի մասինՏաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է»Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալPolitico. Մելոնին ստիպված է արդարացնել Ուկրաինային իր աջակցությունըՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալՈղբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունըՇահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալՌումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համարԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է.ԱՄՆ-ում օդ են բարձրացրել կործանիչներ (տեսանյութ) 12 զոհ, 39 վիրավոր. Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ստեղծվել է բժշկական արձագանքման կենտրոն Իրանի ԱԳ նախարարը և մեջլիսի խոսնակը կարող են այցելել ՊակիստանԵրևանում «երկրորդ շարքի» կայանատեղիների դեմ պայքարը խստացել է․ արձանագրությունների թիվը աճել է 172%-ովՊահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ իրազեկման միջոցառումները շարունակվում են
Ամենադիտված