Ո՛չ ապստամբելու իրավունքին, ո՛չ փողոցով իշխանութունը բռնազավթելուն, ո՛չ պոպուլիստ և դեմագոգ արկածախնդիրներին
Բլոգոսֆերա
Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ո՛չ ապստամբելու իրավունքին, ո՛չ փողոցով իշխանութունը բռնազավթելուն, ո՛չ պոպուլիստ և դեմագոգ արկածախնդիրներին...
Մարտի 1-ից առաջ Տեր -Պետրոսյանը հայտարարեց՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի և գնաց տուն ու հայտարերեց, որ հանգիստ գիշեր է ունեցել, երբ իրեն հավատացող ժողովրդին թողել էր Նիկոլի հույսին, ով էլ ժողովրդին կոչ էր անում բարիկադներ կառուցել, զինվել քարերով և չենթարկվել ոստիկանությանը, որի արդյունքում մենք ունեցանք ցավալի զոհեր...
Բարձր, ինտելեկտ ունեցող քաղաքացիներն իրավունք չունեն պատասխանատվությունից խուսափել և պատասխանատվությունը թողնել տգետ և իրավագիտակցություն չունեցող մարդկանց վրա և ակնկալել, որ մեր պետությունը զարգանալու և ավելի անվտանգ է լինելու․․․
Մի օր Նիկոլը կանգնելու է նոր մարտի 1-ի առաջ, բայց այս անգամ մյուս կողմից արդեն որպես իշխանություն, և տեսնենք այդ ժամանակ ի՞նչ է անելու Նիկոլը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)