ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը որոշվեց փակ անցկացնել
Հասարակություն
ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում կայացվեց, որ այն ացկացվի դռնփակ ռեժիմով այն բանից հետո, երբ նիստն ընդհատելով, ամբիոնին մոտեցավ մի տղամարդ, ով ելույթի իրավունք էր պահանջում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը մի քանի անգամ դիմեց իրավապահներին, որպեսզի հեռացնեն տղամարդուն դահլիճից:
Նիստը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվեց միաձայն:
Լրագրողներին, սակայն, թույլ տվեցին լուսաբանել նիստը։
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել