Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Ինչու չպետք է Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնել

Իրավունք

«Անցած տարվա հունիս ամսից, երբ Կարեն Ղազարյանն անհետացավ, հաջորդ օրը Ադրբեջանի կողմից ներկայացվեց որպես դիվերսանտ։ Երբ ասում ենք գերի՝ նրան ներկայացնում ենք որպես զինվորական, որն, ըստ էության՝ գերեվարված պետք է լիներ զինված ընդհարման ժամանակ։ Սակայն դա Ադրբեջանի ներկայացրած լեգենդն է, քանի որ Կարեն Ղազարյանն ընդհանրապես զինվորականության հետ կապ չի ունեցել. նա գյուղի բնակիչ է եղել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում, էական չէ։ Նույնիսկ եթե սահմանն անցել է անօրինական, որպես քաղաքացիական անձ՝ նրան պետք էր ձերբակալել, այնուհետև հիմքեր ունենալու դեպքում՝ կալանավորել։ Դա նույնն է, երբ անձը անօրինական ցանկանա մուտք գործել այլ երկիր և նրան ձերբակալեն, այդ դեպքում չենք ասում, չէ՞ նրան օդանավակայանում գերի են վերցրել։ Երկու դեպքում էլ քրեական դատավարության կարգը սահմանում է ձերբակալում հասկացությունը, որովհետև խոսքը քաղաքացիական անձանց մասին է՝ ոչ պատերազմական և ոչ զինված ընդհարման իրավիճակում»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում   ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով երեկ՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին հրապարակումներին։

Նա հորդորեց դադարել Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնելը, քանի որ դա Ադրբեջանի միֆն է․ «Ըստ նրանց՝ Կարեն Ղազարյանը դիվերսանտ է և սահմանն անցել է Գյանջայում ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Այս ամենն արվում է, որպեսզի նրա վրա չտարածվի մարդու իրավունքները։ Մեր լրատվամիջոցները հաճույքով վերցնում այդ միֆը՝ դնում են շրջանառության մեջ։ Մի՞թե դժվար է պատկերացնել զինված ընդհարման ժամանակ գերի ընկածի և քաղաքացիական անձի ձերբակալման տարբերությունը։ Շարունակ օգտագործվում է Կարեն Ղազարյանի այն լուսանկարը, որն Ադրբեջանն է տարածել՝ անհասկանալի սև հագուստով, գլխարկով, դեմքը՝ ներկված։ Մարդուն ներկայացնում են նեգատիվ լույսի տակ, ինչը ևս Ադրբեջանի տված պասն է»,-նշեց Ղազարյանը։

Նշենք, որ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։  Այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։

Փաստաբանն  այն կարծիքին է, որ գործը սարքած է, Կարեն Ղազարյանն ընդհանրապես կապ չունի մեղադրանքների հետ։ Դրա նպատակը հակակշիռ ստեղծելն է Քելբաջարի դիվերսանտների գործով․ «Նա սովորական քաղաքացիական անձ է և ինչպես յուրաքանչյուր սահմանին մոտեցողին, նրան ևս առևանգել-տարել են ու «սարքել» դիվերսանտ։ Դա է պատճառը, որ նրան պահում են առանց արտաքին աշխարհի հետ կապի, հատկապես, որ նախաքննություն ավարտվել է, ի՞նչ միտք ունի թույլ չտալ հեռախոսով շփվել ծնողների հետ։ Լեգենդ են սարքել, որը կփլվի, եթե նրան ազատություն տան»,- ասաց Ղազարյանը։

Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս նշեց, որ Կարեն Ղազարյանը գերի չէ և ձևակերպումը ճիշտ չէ․ «Կարեն Ղազարյանը զինվորական չէ, ի՞նչ գերի, նա համարվում է քաղաքացիական անձ։ Եթե, օրինակ՝ ինչ-որ վրացի սահմանը հատի, ինքը գերի է դառնո՞ ւմ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված