Վարդան Օսկանյանը հարցաքննվել է
Իրավունք
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ վկայի կարգավիճով:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց ճշտել ՀՔԾ-ից, սակայն մեզ փոխանցեցին, որ այս անգամ ևս չեն մեկնաբանում լուրը: Փորձեցինք կապ հաստատել նաև Վարդան Օսկանյանի հետ, սակայն նրա օգնականը փոխանցեց, որ նա տեղում չէ։
Ավելի վաղ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը հանրությանը ներկայացնելու շատ փաստեր ունի այն մասին, թե ինչ են որոշել ինքն ու այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին նախորդող օրերին, այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվել են այդ գործողությունները:
Նկատենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել են նաև նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան