Վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվել է ներգաղթ. կառավարության զեկույցը
Հայաստան
ՀՀ կառավարության 2018 թ. ծրագրի իրականացման հաշվետու զեկույցում 2018 թ. «Մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն» ուղղված աշխատանքների մասին նշվում է հետևյալը․
Քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման շնորհիվ փոխվել է քաղաքացի-իշխանություն հարաբերությունների ողջ փիլիսոփայությունը:
Հանրային կյանքին քաղաքացու առավելագույն մասնակցությունը դրսևորվում է համապետական և տեղական մակարդակներում որոշումներ կայացնելու գործընթացում բարձր ներգրավվածությամբ, որին կառավարությունը ձևավորման օրվանից որևէ կերպ չի խոչընդոտել:
Քաղաքական արմատական փոփոխությունների շնորհիվ մասնավոր սեփականության, օրինական ձեռներեցության և կապիտալի անձեռնմխելիության խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել:
Վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվել է ներգաղթ. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թիվը:
«Եվրոստատի» տվյալներով` 2018թ. Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան եռակի նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)