9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումը Հանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրա Ոստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ) «Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ ԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. Վարդևանյան Գազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերել Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը 

Նոր զարգացում` «Հաց բերողի» մահվան գործով. ՀՔԾ-ն մի դրվագը կարճել է ու գործը հետ ուղարկել ՔԿ

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. ՀՔԾ-ն մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել  ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերևի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:

21.12.2016թ-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 15.03.2017 թ–ին` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերևի» հիվանդությունը և որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առաջ առնվազն 3-4 օր:

«Այսպիսով՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերևի» հիվանդության և քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չեն իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել։ Ուստիև, քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարել էր Քննչական կոմիտեն:

Սակայն ՔԿՀ աշխատակիցներին այդ գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել, դրվագը կարճել է, իսկ մյուս մասն ուղարկել նորից քննչական կոմիտե: «Փաստինֆո»-ն փորձեց դատախազությունից ճշտել, թե արդյոք կարճման որոշման օրինականությունն ստուգվել է, թե ոչ, որի պատասխանը դեռ չի ստացել:

Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրգործն ստացել են, և նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեռնոբիլի ԱԷԿ-ը սկսել են նախապատրաստել հնարավոր մարտական գործողություններիԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ից հիասթափության մասինՌուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումըԹուրքիան նավագնացության ընկերություններին զգուշացնում է Սև ծովում տիրող իրավիճակի մասինՀանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրաՈստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ)Դանիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում խիստ միգրացիոն քաղաքականության օգտին«Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակԻլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև Առանց պահպանողական մոտեցման չենք կարողանա ապահովել ծնելիությունը․ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»Սեուտայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել միգրացիոն ճգնաժամի դեմԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքըԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Իսրայելը համագործակցում է իր հետ՝ չնայած պլանը մերժելուն 7 մթերք, որոնք արժե ավելացնել սննդակարգում երիտասարդ մնալու համարՌուբեն Վարդանյանի կինը՝ իշխանություններին․ «Ակնկալում եմ առարկայական հանդիպում և հստակ քայլեր»Ցուկերբերգի զբոսանավը օգնություն չի ցուցաբերել Ալյասկայի ափերի մոտ գտնվող նավակին Եթե Վարդևանյանը թեկուզ մեկ նիստ նախագահի, կիմանաք՝ որակը որն է. ՂազարյանՖրանսիայի հարավում բռնկված հրդեհը մոտ 153 հեկտար տարածք է ընդգրկել Խոշոր ավտովթար Կոտայքում․ «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը բախվել են, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են«Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-իցԹրամփը հայտարարել է Ուիլ Շարֆին Սպիտակ տան իրավաբանական խորհրդական նշանակելու մասին 10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿՀայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության առաջատար դիրքերի համար«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվելԻնչո՞ւ է Փաշինյանը ԵՄ-ից օգնություն խնդրում, ՌԴ-ի սանկցիաների դեմ պայքարելու համա՞րԱշխարհի ամենատարեց նախագահն անհետ կորել է ՔՊ-ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ կընտրի․ խմբակցության ղեկավարի հայտարարությունը Ո՞ր ԿԳԲ-ն է խեղդամահ արել Խորեն Կաթողիկոսին, բա ինչի՞ են որոշ հոգևորականներ էդ ԿԳԲ-ում հավաքագրված. Արայիկ Հարությունյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըՀամաճարակի վտանգ՝ Արամուսում․ գյուղի գլխավոր փողոցը մեկ ամիս է՝ կեղտաջրերի մեջ էReuters-ը նշել է իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման վերացման պայմաններըՈր հասցեներում ջուր չի լինի4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԻրանի նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել․ «Նրանց բոլոր ծրագրերը լիովին խափանվեցին» Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը և ՔՊ-նՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում օգոստոսի 10-ի դրությամբՃապոնիան նոր ինքնաթիռ է ուղարկել Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարելու համարԱվտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն«Զոհվածի ընտանիքը մնում է իր դժբախտության հետ, հետո ամեն ինչ մոռացվում է»․ Աբրահամյան«Փուփուլիկներին» բռնում են, «ռազբորկաները» շարունակվում են․ Բադալյանի կոշտ քննադատությունըՍևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ
Ամենադիտված