«Նուբարաշեն» ՔԿՀ–ում 3 կալանավոր հացադուլ են հայտարարել
Հասարակություն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 3 կալանավոր հացադուլ են հայտարարել: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նրա խոսքով՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներ Կարեն Հովհաննիսյանի, Վաչագան Ավդալյանի և Մուշեղ Մխիթարյանի առողջական վիճակը բավարար է։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։
«Հացադուլի դիմած կալանավորները բողոքում են իրենց քրեական գործերից, ցանկանում են, որ իրենց քրեական գործերը վերանայվեն, վերաբացվեն»,- ասաց Նավիկյանը:
Նա նշեց, որ հացադուլի դիմած կալանավորներից Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը փետրվարի 25-ից են հացադուլի մեջ, իսկ Կարեն Հովհաննիսյանը՝ փետրվարի 10-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)