Մարզպետները կունենան ընդամենը 1 տեղակալ. Սուրեն Պապիկյան
Քաղաքական
Հայաստանում կատարվող փոփոխությունների արդյունքում մարզպետները կունենան ընդամենը մեկ տեղակալ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը: Եվ հիմա միայն երկու մարզպետարանում է, որ երկու տեղակալ է մնացել: Մնացած բոլոր մարզպետարաններում արդեն աշխատում է մեկ փոխմարզպետ: Նոր ձևավորվող համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ մեկ օգնականով և մարզպետի երկու օգնական»,-նշեց Պապիկյանը:
Անդրադառնալով մարզպետարանների աշխատակազմերին՝ նախարարն ասաց, որ Հայաստանի մարզպետարաններից ամենաշատ աշխատակիցներն ունի Գեղարքունիքը՝ 182:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)