«Փյունիկ»-ը ներկայացրեց նոր տարբերանշանը
Սպորտ
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրեց նոր տարբերանշանը:
Տարբերանշանի կենտրոնում գտնվում է փյունիկ թռչունի երկրաչափական պատկերը, իսկ շրջանով համադրված թագը նման է նռան: Տարբերանշանի ամենահայտնի տարրերից մեկը մայրաքաղաք Երևանի զինանշանից վերցված ոճային թագն է: Լոգոյի մեջ ներառված են նաև արևախաչը` հավերժության հայկական նշանը և վարդազարդը՝ հայկական ավանդական զարդանախշերի տարրերից մեկը:
Երևանի «Փյունիկ»-ը Հայաստանի առաջնությունում ռեկորդային թվով հաղթանակներ է տարել երկրի առաջնությունում և տարիների ընթացքում ունեցել է մի քանի տարբերանշաններ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան