Անի Զախարյանը եկել էր Ազատության հրապարակ․ տարեց կանայք հրել են նրան ու հորդորել հեռանալ
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի հայտարարած Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված քայլերթից առաջ միջադեպ տեղի ունեցավ «Ազատության» հրապարակում, որտեղ հավաքվել էին քայլերթին մասնակցող քաղաքացիները։
Մինչ երթը սկսելը «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Քայլ արա, դատիր Լևոնին» գրությամբ պաստառը ձեռքին անսպասելիորեն բարձրացել է հարթակ։
Ներկաները պահանջեցին, որ Զախարյանը հեռանա, իսկ ներկաներից մի կին խլեց և պատռեց Անի Զախարյանի ձեռքի պաստառը։ Անի Զախարյանը, սակայն, չէր ուզում հեռանալ։ Միջամտեցին ոստիկանները, ի վերջո Անի Զախարյանին իջեցրին հարթակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)