Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հարցաքննում է թալիշական համայնքի ներկայացուցիչ Ֆահրադդին Աբոսզոդային (Աբբասով), որը վերջերս էր արտահանձնվել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Այս պահին ստուգվում են Աբբասովի՝ Հայաստան կատարած այցերի, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայաստանում միջոցառումներին և այլ հանցավոր գործողությունների նրա մասնակցության մասին տեղեկությունները»,- հայտնում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:
Վերջինս մեղադրվում է երկու հոդվածով՝ պետության դեմ քարոզի և ազգային թշնամանքի սերմանման հոդվածներով:
Նշենք, որ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանից գաղտնի հանձնել են Ադրբեջանին։ Վերջինս մեղադրվում է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: