Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ կժամանի Հայաստան
Վրաստան
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Грузия Online-ից։
«Այցելությունը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն», - նշվում է վրաց նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ի դեպ, սա նախագահի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան:
Տարածաշրջանային շրջագայությունը Զուրաբիշվիլին սկսել է Ադրբեջանից։ Վերջինս Ալիևի հետ քննարկել է երկու երկրների ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)