ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«168 ժամ». Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի եւ գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու եւ իրենց խախտված իրավունքների մասին: 2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչեւ օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որեւէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետեւել: Նրանք համոզված են, որ Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքնի հիման վրա որեւէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է, այլապես, վստահ են, Արկադի Համբարձումյանն այսօր մամուլի առաջին էջերում կլիներ, ու վարչական տույժերից հետո կվճարեր իրենց չվճարած ամբողջ գումարը:

Երիտասարդներին Կառավարությունից տրված պատասխան-նամակում հայտնել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Այստեղից էլ հուշել են, թե ուղին մեկն է՝ դիմեք դատարան, քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Երիտասարդները հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ: «Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչեւ վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»,- մեզ հետ զրույցում հարցադրումներ են անում Արկադի Համբարձումյանի գործունեությունից տուժած քաղաքացիները: Տղաները սպառել են արտադատական բոլոր միջոցները, փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել, ասում են՝ հերթը դատարանինն է, «Դերժավայի Արկադիի» դեմ բողոքով կմտնենք դատարան: Իսկ խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով, մի քանի առաքիչներ եւ մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները: Երիտասարդները «Դերժավ-Ս» ընկերությունում առաքիչ եւ մենեջեր են աշխատել, զբաղվել են ներկրվող Snickers, Mars ապրանքատեսակի եւ կենցաղային պարագաների տարածման գործով:

«Դերժավայի Արկադի» մականվամբ հայտնի նախկին ՕԵԿ-ական Արկադի Համբարձումյանը, ով մի քանի անգամ Սպիտակից ընտրվել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ունի բավականին մեծ կարողություններ: Նրան է պատկանում Երեւանում գործող «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնը, Սպիտակի թռչնաֆաբրիկան, կենցաղային իրերի ներկրմամբ զբաղվող «Դերժավա Ս» ընկերությունը, որը զբաղվում է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ, ինչպիսիք են՝ Lacoste-ն, Colgate-Palmolive-ը: Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Audi եւ Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Գործարարին պատկանող «Դերժավ-Ս» ընկերությունից հրաժարվել եւ հրաժարվում են կատարել օրենքի պահանջը՝ աշխատանքից ազատված 4 անձի մերժել են տրամադրել վերջնահաշվարկը, ինչպես նաեւ՝ մարել շուրջ 10 տարի կուտակված արձակուրդայինի հանրագումարը:

Փաստորեն, ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակով տարիներ շարունակ պատգամավոր եղած գործարարի համար՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր խոչընդոտներ չկան: Աշխատանքային հարաբերություններ ու իրավունքի նորմեր կարգավորող օրենքները չեն գործում նրա ղեկավարած ընկերությունում: Իսկ Արկադի Համբարձումյանի ունեցած բիզնեսներում նվազագույնը 2000 մարդ է աշխատում: Իսկ դա նշանակում է, որ գործարարը աշխատակիցներ փոխելիս՝ տարին առնվազն մի քանի անգամ բախվում է միեւնույն խնդրին՝ վերջնահաշվարկ, վճարված-չվճարված արձակուրդային: Ի դեպ, մեզ դիմած նրա նախկին աշխատակիցների խոսքով՝ պարտքեր կուտակելը պրակտիկա է Արկադի Համբարձումյանի մոտ: Ասում են՝ այս մասին իրենց հետ մասնավոր զրույցում անկեղծացել է ընկերության պատասխանատուներից մեկը: Իսկ երբ սեփական խնդիրներով տղաները մոտեցել են ընկերության իրավաբանին՝ նա ակնարկելով գործարարի ազդեցիկ դիրքը, կապերն ու կարողությունները՝ հպարտացել է, թե՝ «ընկերության հազարներով աշխատողներին պարբերաբար փոխելիս՝ այսքան տարիներ նախադեպեր համենայն դեպս չեն ստեղծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված