Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Թրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառը ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան Իրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքին Փարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը 

«168 ժամ». ԵՄ վերջին ընդառաջումը Փաշինյանին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Երկուշաբթի օրը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «168 Ժամն»ն արդեն գրել էր որ այս այցը կարող է բացարձակ անիմաստ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է եւ Հայաստանի հետ քաղաքական որեւէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում եւ բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, եւ, որ ԵՄ-ն մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։

Ըստ ամենայնի՝ միակ բանը, որի շուրջ Փաշինյանը փորձելու է ինչ-որ աշխուժություն մտցնել Եվրամիություն (ԵՄ)-Հայաստան ծրագրերի մեջ, իր բրյուսելյան այցի շրջանակներում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի կազմակերպման մասին հայտարարությունն է, ինչը, ըստ երեւույթին, եվրոպական ներդրողներ Հայաստան բերելու վերջին հույսն է, քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես իշխանափոխությունից հետո արտաքին ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Ըստ էության ԵՄ երկրները հետաքրքրված չեն հայաստանյան ներդրումներով։ Դրա վկայությունն են նաեւ հայ-գերմանական բարձր մակարդակի երկու հանդիպումները Երեւանում եւ Բեռլինում, որոնց արդյունքում տնտեսական որեւէ կոնկրետ նախագիծ չկա։ Չկա նախագիծ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետ Փաշինյանի 3-4 շփումների արդյունքում, եւ, փաստորեն, այս համաժողովը գործող Կառավարության՝ Հայաստանի հանդեպ եվրոպական ներդրողների հնարավոր ուշադրությունն աշխուժացնելու վերջին հույսն է։ Եվրամիությունը, բնականաբար, կընդառաջի այս խնդրանքին՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանում բիզնես միջավայրը եվրոպական ներդրումների շնորհիվ աշխուժացնելու վերջին հնարավորությունն է։

Ներդրումային համաժողովը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթեւ տարբերակն է։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար ժամանակին անցկացրել է դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։ Այժմ Հայաստանի հույսն այն է, որ այդ հնարավոր գումարների մի մասը կգա մեր երկիր, բայց պետք է շեշտել, որ հատկապես եվրոպական շրջանակները Կառավարության առջեւ դրել են իրականում բիզնես միջավայրի ազատականացման խնդիրները։ Նրանք հատկապես անհանգստացած են «Լիդիան Արմենիա» ընկերության ձգձգվող գործով, գործող կառավարության վերաբերմունքով, ինչը նրանց համար, այնուհանդերձ, կարեւոր ինդիկատոր է։

Այդ ներդրումային համաժողովը կազմակերպելու հայաստանյան կողմի որոշմանը եվրոպացիներն ընդառաջել են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դժգոհություններն առ այն, որ Եվրամիությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ չի աջակցում, ինչին ի պատասխան՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտել են, որ Հայաստանի նոր Կառավարությունը կյանքի չի կոչում ստորագրված համաձայնագիրը, անգամ ԵՄ-ի ֆոնդերից հատկացված 100 միլիոնից ավելի գումարը դեռեւս սառեցված է եւ չի օգտագործվում, եւ Հայաստանի կառավարությունը չի ցուցաբերում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումները։ Այս կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհություններն են արտահայտել եվրոպացի պաշտոնյաները։ Եվ չնայած այս ամենին, այդուհանդերձ, Արեւելյան գործընկերության տասնամյակի շրջանակներում այդ վերջին ընդառաջումը Հայաստանի իշխանությունների համար արվելու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումը
Ամենադիտված